Պատահարներ

Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

Gohar Vardanyan 1 րոպե 275 դիտում
Վանաձոր-Ալավերդի-Վրաստան միջպետական ավտոճանապարհին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհին մարտի 19-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ, որոնց պատճառով ժամը 13:00-19:00-ն ընկած հատվածում Թումանյան քաղաքից մինչև«Սանահին» կայարան ճանապարհահատվածը փակ է լինելու երթևեկության համար։ Պայթեցման աշխատանքներն իրականացվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում։ Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250