Պատահարներ
«Հայինկասացիայի» վարորդն անհետացել է 20․000 դոլարով
Gohar Vardanyan
1,230 դիտում
Իրավապահները պարզել են, որ Գյումրիում խոշոր չափի գողությունը կատարել է «Հայինկասացիա» ընկերության աշխատակիցը, ավելի կոնկրետ՝ տվյալ մեքենայի վարորդը: Բացի նրանից մեքենայում եղել են նաև ընկերության երկու աշխատակիցներ: Այս մասին տեղեկացնում է armeniasputnik-ը։
Լրատվականի փոխանցմամբ՝ վերջիններս են բանկերից գումարները տեղափոխում մեքենա, իսկ վարորդը սպասում է մեքենայի սրահում: Ենթադրվում է, որ սպասելու ընթացքում, երբ վարորդը մեքենայում մենակ է եղել, պարկից վերցրել է փողը՝ տեղը դնելով պիտակների կապոցները՝ տպավորություն ստեղծելով, որ պարկում գումար կա:
Լրատվականի տեղեկություններով` դեպքի օրը՝ մարտի 19-ին, վարորդն աշխատավայրից շուտ է տուն գնացել՝ պատճառաբանելով, որ երեխաներից մեկն իրեն վատ է զգում և ինքը շտապ պետք է տուն գնա: Հաջորդ օրն էլ աշխատանքի չի ներկայացել: Պարզվել է, որ աշխատանքից շուտ դուրս գալու օրը նա տուն գնացել է, սակայն գիշերը հեռացել է տնից: Այժմ Գյումրու ոստիկանները որոնում են նրան:
Հիշեցնենք՝ ավելի վաղ տեղեկացրել էինք, մարտի 19-ին «Հայինկասացիա» ընկերության աշխատակիցները Գյումրու «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ» բանկի «Շիրակ» մասնաճյուղ են տեղափոխել 20.000 դոլար գումար: Փողը եղել է պարկի մեջ, պարկն էլ՝ կնիքված: Այն հանձնվել է «Ակբա-Կրեդիտ-Ագրիկոլ» բանկին: Աշխատակիցը նկատել է, որ կնիքն ու պարկի կապիչները վնասված են: Պարկը բացելուց հետո պարզվել է, որ պարկում փող չկա: 20.000 դոլարը գողացած անձը փոխարենը պարկում էր դրել «Հայբիզնեսբանկ» գրառմամբ դրամի կապոցների պիտակներ:
Նմանատիպ հոդվածներ
Վրաերթի ենթարկված 18-ամյա երիտասարդը մահացել է. Շամշյան
Gohar Vardanyan
1,831
«Հայինկասացիա»-ի վարորդը 20․000 դոլարով մեկնել է ՀՀ-ից
Gohar Vardanyan
1,643
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դրամահավաք թիվ 168 դպրոցում․ Դանիել Իոաննիսյան
Gohar Vardanyan
1 րոպե
1,379
Իտալիայում տղամարդն առևանգել և այրել է 50 երեխա տեղափոխոխղ ավտոբուսը
Gohar Vardanyan
1 րոպե
1,083
Ավելին Պատահարներ բաժնից
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
706
Ընդեղ երեխա չկա, երեխայի թևերը ջարդած, ոտքերը ջարդած․ 1 ամյա երեխայի տատիկը նոր մանրամասներ է պատմում
1 րոպե
2,691
Ողբերգական ավտովթար՝ Սիսիան-Գորիս ճանապարհին․ կան զոհեր և վիրավորներ
1 րոպե
1,496
Լուրերը մեկ տողով. ՍԴ թեկնածու, ԱԷԿ, բռնության դեպք և պատերազմական հռետորաբանություն
1 րոպե
351