Պատահարներ

Դպրոցի բակից դանակահարված երիտասարդներ են հոսպիտալացվել

Gohar Vardanyan 1 րոպե 349 դիտում
Դպրոցի բակից դանակահարված երիտասարդներ են հոսպիտալացվել
Shamshyan. com-ի տեղեկություններով՝ մարտի 21–ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:30-ի սահմաններով՝ Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի բակից հիվանդանոց է տեղափոխվել դանակահարված 2 երիտասարդ։ Ոստիկանները նշված դպրոցի բակում հայտնաբերել են արնանման հետքեր: Ոստիկանները պարզել են, որ վիրավորներն են՝ 27-ամյա Միքայել Մելիքյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «ձախ արմնկային շրջանի դրսային մակերեսի կտրած վերք» ախտորոշմամբ և 20-ամյա Էդգար Զաքարյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք, աջ նախաբազկի մակերեսի վերք» ախտորոշմամբ: Փաստի առթիվ ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250