Պատահարներ

Արտակարգ դեպք. դանակահարված Ապարանի հիվանդանոց են տեղափոխել 36-ամյա և 25-ամյա քաղաքացիների

Gohar Vardanyan 1 րոպե 322 դիտում
Արտակարգ դեպք. դանակահարված Ապարանի հիվանդանոց են տեղափոխել 36-ամյա և 25-ամյա քաղաքացիների
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Երեկ՝ մարտի 21-ին, ժամը 20։40-ի սահմաններում «Ապարան» բժշկական կենտրոնից ոստիկանության Ապարանի բաժին ահազանգ է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Shamshyan .com-ի տեղեկություններով՝ ոստիկանները պարզեկ են, որ վիրավորներն են Արագածոտնի մարզի Սարալանջ գյուղի բնակիչներ՝ 36-ամյա Ռուստամ Սարգսյանը, ով հիվանդանոց է տեղափոխվել «կրծքավանդակի ձախ կեսի առաջնային և հետին պատերի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ և 25-ամյա Արթուր Գևորգյանը, ով հիվանդանոց է տեղափովել «կրծքավանդակի թիկնային շրջանի կտրած-ծակած վերք՝ արյունահոսությամբ» ախտորոշմամբ։ Ոստիկանները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելու, թե որտեղից են նշված անձինք տեղափոխվել հիվանդանց, ինչ հանգամանքներում են դանակահարվել, ինչպես նաև հանցագործություն կատարած անձին կամ անձանց և հանցագործության գործիք հանդիսացող առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250