Սպորտ
«Գյումրին անսովոր քաղաք է». Արմեն Սարգսյան
Gohar Vardanyan
1 րոպե
628 դիտում
Գյումրին պետք է նախ Հայաստանը ճանաչի, հետո՝ նաև միջազգային հանրությունը։ Այս մասին այսօր Գյումրիում ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա այսօր հերթական անակնկալ այցով Գյումրիում էր։ Արմեն Սարգսյանը շրջել է Գյումրիի պատմական փողոցներով և ևս մեկ անգամ նշել, որ այնպիսի ճարտարապետական ու մշակութային ժառանգություն ինչպիսին Գյումրիում կա, չկա անգամ աշխարհի շատ զարգացած քաղաքներում։
«Ամեն ինչի համար ժամանակ է պետք, չես կարող մի քանի ամսվա ընթացքում փոխել այսպիսի քաղաքը: Մի բանում վստահ եմ, որ այս քաղաքն ունի պատմություն, իսկ եթե ունի պատմություն, ուրեմն ունի նաև ապագա: Այսպիսի գեղեցիկ փողոցներ չկան անգամ Երևանում: Պետք է, իմ հնարավորության սահմաններում, ամեն ինչ անեմ, որ Գյումրիի պատմական կենտրոնը չփչանա: Բոլորս անելիք ունենք և՛ կառավարությունը, և՛ գործարարները, և՛ մտավորականները, և՛ արվեստագետները: Գյումրին պետք է գրավիչ դառնա՝ որպես մշակույթի, արվեստի, արհեստների քաղաք: Գյումրին սովորական քաղաք չէ, Գյումրին անսովոր քաղաք է»,- SHANTNEWS. am-ին ասել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
Ըստ նախագահի` միայն բնակարան կառուցելը բավարար չէ, Գյումրիում կյանքի որակը պետք է լավացնել։ ՀՀ նախագահը ծանոթացել է Կումայրի միջուկում կառուցվող մշակութային կենտրոնի շինարարության ընթացքին, թեյել է արդեն իր սիրելի վայրը դարձած «Արեգակ» ներառական փուռ-սրճարանում, իսկ Սուրբ Նշան եկեղեցում մասնակցել է ժամերգության:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հենոն քնած է, Յուրան սերիալ է նայում. Ազգային հավաքականը մեկնեց Սարաևո
Gohar Vardanyan
1 րոպե
1,257
Այսօր, ժամը 23.45-ին.«Մենք պատրաստ ենք: Դուք պատրա՞ստ եք երկրպագել մեզ».Մխիթարյան
Gohar Vardanyan
1 րոպե
634
Ինչու էր Սարաևոյում ՀՀ պետական դրոշը «թարս» կախվել. ՀՖՖ պարզաբանումը
Gohar Vardanyan
1 րոպե
1,332
Հայաստանի հավաքականը ժամանել է Բոսնիա և Հերցեգովինա
Gohar Vardanyan
1 րոպե
617
Ավելին Սպորտ բաժնից
Լուրերը մեկ տողով. Վարչապետից բանաձև մեր երկրի համար՝ պատերազմի, տնտեսության և ռիսկերի ֆոնին
1 րոպե
312
Արման Ծառուկյանը կրկին աշխարհի 15 լավագույն մարտիկների շարքում է
1 րոպե
433
Լուրերը մեկ տողով. Աշխարհում՝ նոր ռազմական ու քաղաքական զարգացումներ, ՀՀ-ում՝ ընտրություններին ընդառաջ հայտարարություններ
1 րոպե
609
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Մուհամմադ Մոկաևին
1 րոպե
1,155
5.0