Պատահարներ
Թալանված վճարային տերմինալը հայտնաբերվել է Թոխմախի «Աղի Լճեր»-ում
Gohar Vardanyan
1 րոպե
678 դիտում
Երեւանում, այսօր՝ մարտի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. Ժամը 11։20-ի սահմաններում ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ Թոխմախում գտնվող «Աղի Լճեր» կոչվող լճակում կասկածելի իր կա։
Shamshyan com-ի փոխանցմամբ, ոստիկանները նշված լճակի մեջ հայտնաբերել են վճարային տերմինալ եւ այն դուրս բերելու համար դիմել են արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությանը։
Օպերատիվորեն ժամանել են հատուկ փրկարարական ջոկատի փրկարարները, ովքեր ջրասուզակի օգնությամբ ու ճոպանի միջոցով վերամբարձ կռունկով վճարային տերմինալն այնտեղից դուրս են բերել։
Աղբյուրի տեղեկություններով՝ նշված տերմինալն այս տարվա մարտի 13-ին անհայտ անձը կամ անձինք գողացել էին Նոր Նորք վարչական տարածքից։ Փաստի առթից ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Ավտովթարՙ Սարալանջի նորակառույց ճանապարհին. կա վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
952
Ողբերգական դեպքՙ Նուբարաշենում. իր անունով ստացած զենքով ինքնասպան է եղել
Gohar Vardanyan
1 րոպե
935
Սպանության սպառնալիքներ Արտակ Զեյնալյանի հասցեին. կասկածյալի անձը հայտնի է
Gohar Vardanyan
1 րոպե
845
Ավտովթարՙ ոստիկանությունից Արաբկիրի բաժնի դիմաց. Վիրավոր
Gohar Vardanyan
1 րոպե
643
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
886
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
285
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
405
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
835