Պատահարներ

Ֆինլանդիայում հարձակվել են երկրի արտգործնախարարի վրա

Gohar Vardanyan 1 րոպե 313 դիտում
Ֆինլանդիայում հարձակվել են երկրի արտգործնախարարի վրա
Ֆինլանդիայի Վանտաա քաղաքում անհայտ անձը հարձակում է իրականացրել երկրի արտգործնախարար Թիմո Սոինիի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը՝ հղում անելով տեղի աղբյուրին: Նշվում է, որ տղամարդը կրում էր «Օդինի զինվորներ» ազգայնական կազմակերպության խորհրդանշան պարունակող հանդերձանք: Կազմակերպությունը հայտնի է իր հակամիգրացիոն դիրքորոշմամբ: Նախարարը գտնվելիս է եղել գյուղատնտեսական տոնավաճառում, որտեղ հանդիպում էր անցկացնում ընտրողների հետ: Նախարարի խոսքով՝ հարձակվողը մոտեցել է իրեն և փորձել ծեծի ենթարկել: Նշվում է, որ Սոինին հարձակման հետևանքով չի տուժել և շարունակել է շփումն ընտրողների հետ: Տեղի ոստիկանությունը գետնին է տապալել հարձակման փորձ իրականացրած տղամարդուն:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250