Պատահարներ

Զինվորականին դանակի մի քանի հարվածներ հասցրած ու փախուստի դիմած կասկածյալին հայտնաբերել են

Gohar Vardanyan 498 դիտում
Զինվորականին դանակի մի քանի հարվածներ հասցրած ու փախուստի դիմած կասկածյալին հայտնաբերել են
Քիչ առաջ ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողությունների արդյունքում պարզել են այսօր՝ մարտի 25-ին, Նուբարաշեն վարչական շրջանում ՀՀ ՊՆ N զորամասում ծառայող սպային դանահակահարածի ինքնությունը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր ժամը 03:30-ի սահմաններում Էրեբունի բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունի բաժին հայտնել են, որ «ձախ կրծքավանդակի հետին մակերեսի, ձախ գոտկային շրջանի, ձախ նստատեղի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 29-ամյա Արշակ Դանիելյանն է, ով, ըստ բժիշկների հայտարարության, ի վիճակի չի եղել կատարվածի մասին տեղեկություններ հայտնել: Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկները կպայքարեին վիրավորի կյանքի համար, ինչը նրանց հաջողվել է, Էրեբունու ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ Ա. Դանիելյանին դանակի մի քանի հարվածներ է հասցրել Նուբարաշեն վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Զավեն Քեշիշյանը, ով դեպքից հետո դիմել էր փախուստի: Այսօր ոստիկանների ու քննիչների կողմից կատարված բացատրական աշխատանքների արդյունքում Զ. Քեշիշյանը փաստաբանի ուղեկցությամբ ներկայացել է քննչական բաժին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ներկայացուցիչները:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250