Պատահարներ
Արտակարգ դեպք Արմավիրի մարզում. գյուղապետից դժգոհ քաղաքացին գերեզմանոցում փորձել է ինքնասպան լինել
Gohar Vardanyan
1 րոպե
327 դիտում
Այսօր՝ մարտի 26-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12: 00-ի սահմաններում ոստիկանության Վաղարշապատի և Արամվիրի բաժիններ ահազանգեր են ստացվել, որ մի քաղաքացի Արմավիրի մարզի գերեզմանոցներից մեկում փորձում է ինքնասպան լինել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն գործի են անցել ոստիկանության Արմավիրի և Վաղարշապատի ոստիկանության բաժնի աշխատակիցները:
Ոստիկանները կարճ ժամանակում պարզել են այդ քաղաքացու բջջային հեռախոսահամարը և ոստիկանապետերը սկսել են տանել բացատրական աշխատանքներ, որպեսզի պարզեն, թե որտեղ է գտնվում այդ քաղաքացին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մինչ Արմավիրի և Վաղարշապատի ոստիկանապետերը կպարզեին քաղաքացու գտնվելու վայրը, նշված բաժինների մեծ թվով ոստիկաններ սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել Արմավիրի և Վաղարաշապատի վարչական տարածքներում, դրան հարակից գյուղերում գտնվող գերեզմանատներում՝ փնտրելով այդ քաղաքացուն:
Ի վերջո, Վաղարշապատի ոստիկաններին հաջողվել է պարզել, որ այդ քաղաքացին Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղի բնակիչ, 43-ամյա Ռաշիդ Ամոյանն է, ում արդեն Վաղարշապատի ոստիկանապետի հեռախոսային բանակցությունների արդյունքում կարողացել են հայտնաբերել և հրավիրել ոստիկանության Վաղարշապատի բաժին:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ռ. Ամոյանը փորձել է թունաքիմիկատով ինքնասպանություն գործել, ինչը շնորհիվ Արմավիրի մարզի ոստիկաների՝ կանխվել է: Գ. Շամշյանի տեղեկություներով՝ Ռ. Ամոյանը ոստիկաններին հայտնել է, որ ստիպված է դիմել այդ քայլին, քանի որ այս տարվա հունվարին Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքի համայնքապետ Գագիկ Սարգսյանը առանց իր և իր հարազատների համաձայնությունն ու թույլտվությունը ստանալու, վաճառել է իրենց ընտանեկան գերեզմանատան մի մասը, ինչից հետո անհայտ անձը հուղարկավորել է իր ազգականին:
Արդեն Վաղարշապատի ոստիկանությունում Ռ. Ամոյանը գյուղապետի դեմ բողոք է ներկայացրել, հայտարարելով, որ նա չարաշահել է պաշտոնական լիազորությունները: Փաստի առթիվ ոստիկանության Վաղարշապատի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
Կայծակնահարվել է Սոչի մեկնող ինքնաթիռը
Gohar Vardanyan
1 րոպե
2,286
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մողեսիկը» ներկայացել է ոստիկանություն
Gohar Vardanyan
1 րոպե
2,073
Վրաերթի ենթարկված 15-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Gohar Vardanyan
1,575
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի տոննա մանկական սնունդ ՌԴ դիահերձարանններից մեկում
Gohar Vardanyan
1 րոպե
1,073
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
886
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
285
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
405
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
835