Պատահարներ
Երևանում բախվել են Mercedes-ը, Opel-ն ու 06-ը. վարորդներից մեկը բիլիարդի ֆեդերացիայի փոխնախագահն է
Gohar Vardanyan
1 րոպե
325 դիտում
Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Երևանում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ըՙ մարտի 24-ին Ժամը 04:30-ի սահմաններում Բագրատունյաց փողոցի 14 հասցեի դիմաց բախվել են Երևան քաղաքի ներքին Շենգավիթ թաղամասի բնակիչ, 60-ամյա Սամվել Հունանյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 68 ՕԼ 587 համարանիշի, Երևան քաղաքի Նորք Մարաշ թաղամասի բնակիչ, 27-ամյա Գառնիկ Սիմոնյանի վարած Opel մակնիշի 35 NQ 693 համարանիշի և Երևան քաղաքի Մանթաշյան փողոցի բնակիչ, 52-ամյա Խաչատուր Մելիքյանի վարած Mercedes մակնիշի 35 AM 120 համարանիշի ավտոմեքենաները:
Ֆոտոլրագրողի փոխանցմամբՙ վթարի հետևանքով վարորդներից Խ. Մելիքյանը և Գ. Սիմոնյանի ուղևոր, Նորք Մարաշի բնակիչ, 17-ամյա Գևորգ Հովսեփյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Ս. Հունանյանը ոստիկանությունում հայտնել է, որ ինքը աշխատում է բիլիարդի ֆեդերացիայի փոխնախագահ:
Նմանատիպ հոդվածներ
Կայծակնահարվել է Սոչի մեկնող ինքնաթիռը
Gohar Vardanyan
1 րոպե
2,286
Վրաերթի ենթարկված 15-ամյա տղան հիվանդանոցի ճանապարհին մահացել է
Gohar Vardanyan
1,575
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մի քանի տոննա մանկական սնունդ ՌԴ դիահերձարանններից մեկում
Gohar Vardanyan
1 րոպե
1,073
Մի քանի ժամ լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,021
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
886
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
285
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
405
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
835