Պատահարներ
Դպրոցի պահակը ՍՊԸ-ի տնօրենից պահանջել է 50 հազար դոլար, սպառնալով առևանգել նրա երեխաներին ու պայթեցնել տունը
Gohar Vardanyan
1 րոպե
378 դիտում
ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում ՀՀ քր օր-ի 182 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է Արարատի մարզի Նորաշեն գյուղի դպրոցի պահակ, 55-ամյա Երեմ Գալստյանի նկատմամբ:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այս տարվա փետրվարին Ե. Գալստյանը նամակով փորձել է համագյուղացի, 42-ամյա Վաղինակ Ղազարյանից շորթմամբ ստանալ 50 հազար ԱՄՆ դոլար: Նա նամակի մեջ գրել է, որ եթե գումարը չթողնի իր մատնանշած վայրում, ապա նա առևանգելու է Վ. Ղազարյանի երեխաներին, որից հետո գյուղում գտնվող Մուրացանի նրա տունը պայթեցնելու է: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ՀՀ ԱԱԾ ծառայողները հայտնաբերել են Ե. Գալստյանին, ով քննիչի որոշմամբ ձերբակալվել է, իսկ Վ. Ղազարյանը «ԱՎԱ-ԵՎԱ» ՍՊԸ-ի տնօրեն է, ով իր տրամադրութայն տակ ունի մի քանի բեռնատարներ և, ըստ գյուղացիների պատմածի, Հայաստանից միրգ է արտահանում, այդ թվում՝ ծիրան, դեղձ, խնձոր:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մողեսիկը» ներկայացել է ոստիկանություն
Gohar Vardanyan
1 րոպե
2,073
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,381
Սյունիքում երևանցիների հանցավոր խումբ է բացահայտվել
Gohar Vardanyan
1,159
ՀԷՑ-ը զգուշացնում է` վաղը լույս չի լինի հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,077
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
903
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
296
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
418
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
840