Պատահարներ
Գողացել են ԲՀԿ-ական պատգամավորի հեծանիվը
Gohar Vardanyan
462 դիտում
Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության, համայնքային ոստիկանության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները ոստիկանության Ավանի բաժանմունքի քրեական հետախուզության խմբի ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ–հետախուզական գործողությունների արդյունում ոստիկանության Նոր Նորքի բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի բնակիչներ՝ 14-ամյա Արման Գ.-ին և 14-ամյա Էդմոնդ Հ.-ին: Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ երեխաները մարտի 21-ին Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 55/5 շենքի ավտոկայանատեղիից հեծանիվ են գողացել: Ոստիկանները պարզել են, որ գողացած հեծանվի տերը նույն շենքի բնակիչ, 47-ամյա Գևորգ Պետրոսյանն է:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Գ. Պետրոսյանը Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ է: Արման Գ.-ն և Էդմոնդ Հ.-ն բաց են թողնվել: Փաստի առթիվ Նոր Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների՝ գողության փաստով ԱԺ պատգամավոր Գ. Պետրոսյանից հաղորդում է ընդունվել:
Նմանատիպ հոդվածներ
Կայծակնահարվել է Սոչի մեկնող ինքնաթիռը
Gohar Vardanyan
1 րոպե
2,286
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Մողեսիկը» ներկայացել է ոստիկանություն
Gohar Vardanyan
1 րոպե
2,073
Վթարի պատճառով 6 ժամ ջուր չի լինելու հետևյալ հասցեներում
Gohar Vardanyan
1,381
Սյունիքում երևանցիների հանցավոր խումբ է բացահայտվել
Gohar Vardanyan
1,159
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
903
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
295
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
417
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
839