Հասարակություն
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Լիդիան Արմենիան» հրաժարվեց համագործակցել կառավարության հետ. Փաշինյան
Gohar Vardanyan
1 րոպե
302 դիտում
«Լիդիան Արմենիա» ընկերությունը հրաժարվեց համագործակցել կառավարության հետ: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ԲՀԿ պատգամավոր Արթուր Գրիգորյանի հարցը վերաբերում էր հանքարդյունաբերության ոլորտին:
«Ընկերություններ կան, որ գալիս են, ասում՝ կդիմենք միջազգային դատարան, ու զգում են, որ ՀՀ ներկայացուցիչները չեն ուշաթափվում, իրենք են վատանում, ո՞նց մեզանից չեք վախում... ո՛չ, չենք վախենում, էդ դուք մեզանից պետք է վախենաք, եթե վախենալու բան կա, և ոչ մենք ձեզնից»,-ասաց նա:
Նա նշեց, որ Հայաստանի իշխանությունները 300 հազար դոլարով վարձել են միջազգային հեղինակավոր կազմակերպություն, որը փորձաքննություն է անելու՝ Ամուլսարի հանքի շահագործման ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ ոչ, ինչից էլ կախված կլինի դրա շահագործման հնարավորությունը։
Փաշինյանի խոսքով՝ եթե պարզվի, որ բնապահպանական ռիսկեր կան Ջերմուկի ու Սևանի ավազանների համար, ապա Ամուլսարի ծրագիրն ընդհանրապես կփակվի, իսկ եթե պարզվի, որ այդ ռիսկերը փոքր են ու կառավարելի, ապա կգործի։
Թեղուտի հետ կապված վարչապետն ասաց, որ հասել են մի փուլի, որ արդեն գործնական շարժեր նկատվում է և հույսն այն է, որ առաջիկա մեկ, մեկուկես ամսում կսկսի աշխատուժի ներգրավման գործընթացը և մարդիկ կսկսեն աշխատել:
Տեսանյութը` Iravaban. net-ի:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
628
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թոք շոուի ժամանակ Սոլովյովը տաղավարից հեռացրել է հայ քաղաքագետին և փորձագետի
Gohar Vardanyan
1 րոպե
1,891
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ "М20"-ից հետո Գյուրջինյան փողոցի հսկայական փոսը փակում են
Gohar Vardanyan
1 րոպե
1,178
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը դեռ չի մարել լվացքի մեքենայի ապառիկը
Gohar Vardanyan
1 րոպե
425
Ավելին Հասարակություն բաժնից
Հոլիվուդյան լեգենդար դերասան Չակ Նորիսը մահացել է
1 րոպե
1,418
4.5
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
955
Փոփոխություն 9-րդ դասարանի «Գրականություն» և «Հայաստանի պատմություն» առարկաների քննություններում
1 րոպե
973
1.0
Կտրիճ Ներսիսյանի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է եղել. ԱԱԾ տնօրեն
1 րոպե
599
5.0