Հասարակություն
Կարևոր
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838 դիտում
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շուտով ես և իմ գործընկերները շրջանառության մեջ ենք դնելու Քրեական օրենսգրքում փոփոխություն, որը քրեական պատասխանատվություն է նախատեսում կենդանիների հանդեպ վայրագ վերաբերմունքի, խոշտանգման, ծանակման, սպանության համար:
Այս պահին նման «անասունների» համար գործում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի 92-րդ հոդվածը, որով, եթե նշյալ «անասունը» ֆիզիկական անձ է, ապա ընդամենը տուգանվելու է նվազագույն աշխատավարձի 30-50-ապատիկի չափով, իսկ եթե իրավաբանական անձ է` 80-100-ապատիկի չափով: Սա անթույլատրելի է: Կենդանիներին խոշտանգած, ծանակած, սպանած երկոտանիները պետք է կրեն քրեական պատասխանատվություն: Շատ կոնկրետ պատասխանատվություն: Պետք է նստեն բերդում և մեր նախագիծը նման գազանների համար բերդի ուղեգիրը ապահովում է: Նախագիծը արդեն պատրաստ է, սակայն եթե հասարակական տարբեր կազմակերպությունների և մասնավորապես`«Դինգոյի» կողմից կլինեն լրացուցիչ առաջարկներ, պատրաստ ենք հանդիպել և քննարկել»:
Նմանատիպ հոդվածներ
Փաստաբանի միջոցով կաշառքը փոխանցվել է դատավորին. ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել
Gohar Vardanyan
626
Պարգևատրումներ եղել են և կլինեն, բայց խելամտության շրջանակում. Անանյան
Gohar Vardanyan
1 րոպե
290
Գավառում 26-ամյա մայրը հղիության ընդհատման համար հիվանդանոց գնալուց 10 րոպե անց մահացել է. Shamshyan. com
Gohar Vardanyan
1 րոպե
2,148
Փաշինյանը օրն անցկացնում է դուստրերի հետ․նրանք միասին ճաշում են
Gohar Vardanyan
1,326
Ավելին Հասարակություն բաժնից
Սպասվում է ամպրոպ և տեղումներ. եղանակը Հայաստանում
1 րոպե
3
Իրանն արգելել է իր քաղաքացիներին Թուրքիա մեկնելը
1 րոպե
90
Հայաստանում մարդիկ ավելի երջանիկ են, քան հարևան երկրներում. զեկույց
1 րոպե
230
Բռնության ենթարկված երեխայի քույրն առողջական խնդիրներ ունի. ՀՕՖ տնօրեն
1 րոպե
439