Պատահարներ
«Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը յուրացրել է մոտ 6 մլն դրամ
Gohar Vardanyan
1 րոպե
809 դիտում
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա նույն վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական տվյալների, պարզվել է, որ «Երևանի պետական թեթև արդյունաբերության քոլեջ» ՊՈԱԿ-ի տնօրենը օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, 2014-2019 թվականներին որպես հավաքարարներ է հրամանագրել երկու քաղաքացուհու, որոնք փաստացի աշխատանքի չեն հաճախել և չեն կատարել իրենց աշխատանքային պարտականությունները:
Նրանց անվամբ պետական միջոցներից որպես աշխատավարձ դուրս գրված համապատասխանաբար՝ 3.904.000 և 2.000.000, իսկ ընդհանուր շուրջ՝ 5.905.000 դրամ գումարները նրանց փոխարեն ստացվել ու յուրացվել են:
Դեպքի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե՝ նախաքննության:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Այրվող շենքեր, արկերի պայթյուններ. Իսրայելն օդային հարված է հասցրել Հալեպին
Gohar Vardanyan
1 րոպե
407
Իսպանիայում ձյան առատ տեղումների պատճառով բախվել են 50 ավտոմեքենա
Gohar Vardanyan
1 րոպե
363
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ծեծկռտուք` Արշակունյաց պողոտայում տեղի ունեցած ավտովթարից հետո
Gohar Vardanyan
1 րոպե
6,116
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Պայթյուն է որոտացել Մեքսիկայի հրատեխնիկայի պահեստներից մեկում
Gohar Vardanyan
338
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
903
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
296
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
418
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
840