Քաղաքականություն
Գևորգ Կոստանյանն առաջիկայում կանդրադառնա Քոչարյանի գործին
Gohar Vardanyan
253 դիտում
Հարցաքննությունը ոչ թե անձով է պայմանավորված, այլ յուրաքանչյուր անձին հարցաքննելու անհրաժեշտությունը պետք է ծագի այդ պահին քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը՝ պատասխանելով հարցին՝ հիմա՞ էլ է կարծում, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարցաքննելու անհրաժեշտություն չկա։
«Ես քրեական գործի ընթացքին ծանոթ չեմ, բայց գաղափարն հետեւյալն է, որ եթե այդ պահին քրեական գործի նյութերը պարունակում են մեկ հիմք, հետո հաջորդ պահին քրեական գործերի ընթացքով առաջանում է այլ հիմք, կարող է հարցաքննության անհրաժեշտության առաջանալ կամ չառաջանալ»,–նշեց նա։
Նախկին դատախազը, սակայն, շեշտեց՝ եթե կան հիմքեր, պետք է հարցաքննել յուրաքանչյուրին, անկախ կարգավիճակից. «Հարցաքննությունը ոչ թե անձով է պայմանավորված, այլ յուրաքանչյուր անձին հարցաքննելու անհրաժեշտությունը պետք է ծագի այդ պահին քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներից։ Հարցաքննությունն ինքնանպատակ չէ, եթե կան հիմքեր, պետք է հարցաքննես ցանկացածին, անկախ կարգավիճակից»։
Հարցին՝ ինքը համաձա՞յն է այն պնդման հետ, որ նախագահը սահմանադրական կարգ չի տապալել, այլ կատարել է իր կարգավիճակից բխող գործողություններ, նա ասաց. «Ես առաջիկայում առիթը կստեղծեմ անդրադառնալու այդ թվում այդ գործին, այդ թվում անձեռնմխելիության սահմանադրական ինստիտուտի կիրառելիությանը տվյալ այլ դեպքերում»։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,975
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,848
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
81
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
230
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
133
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
354