Քաղաքականություն
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,848 դիտում
«Այսօր Արմավիրի մարզ էի գնացել՝ «Բաղրամյան» զորավարժարան: Այցը կապված էր ԶՈւ գործունեության հետ. պաշտոնական հաղորդագրությունը կա:
Ճանապարհին ավտոմեքենայից տեսնում էի ինձ ողջունող մարդկանց՝ ոմանք դա անում էին այգում կամ բոստանում գործից կտրվելով:
Ժամանակ շատ չունեի և ընդամենը երկու տեղ կարողացա կանգնել՝ մարդկանց հետ խոսելու: Ու հետո սկսեցի նեղվել, որ հեռվից ողջունող շատ մարդկանց հետ չկարողացա շփվել»,-այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Գրառումը ներկայացնում ենք ստորև․
«Ողջ ճանապարհին մտածում էի գործից կտրվող ու ինձ ողջունող այդ մարդկանց մասին: Մինչև հասա Երևան՝ ծնվեց այս բանաստեղծությունը:
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ: Հետո որոշեցի հավատարիմ մնալ հին սկզբունքին. եթե ասելիք կա՝ պետք է ասվի:
Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ պարզել եք ինձ հեռվից,
Եվ ուզում եմ վստահ լինել,
որ զգում եք իմ շուրթերի ջերմությունը:
Համբուրում եմ ձեր աչքերը,
որ սիրով են ինձ նայում,
Եվ ուզում եմ վստահ լինեք՝
եթե անգամ ձեր այդ սերը չքանա,
եթե անգամ ատելություն դառնա ձեր այդ սերը՝
Իմ աչքերի սերը երբեք չի խամրելու:
Համբուրում եմ այն կածանը,
որ բացել եք դուք հիմա:
Եվ ուզում եմ վստահ լինեք՝
ձեր ոտքերի կոշտուկների գնով բացված այդ կածանը՝
մայրուղի է դառնալու։
Համբուրում եմ ձեր ձեռքերը,
որ ճաքերով են պատված:
Եվ ուզում եմ վստահ լինել,
Որ զգում եք ջերմությունն
իմ շուրթերի»։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,974
ՀՀ ՊՆ ղեկավարից խուսափող ադրբեջանցի գործընկերը հայերի հարձակման դեպքում «մտադիր է Տոնոյանին հանդիպել Երևանում»
Gohar Vardanyan
1 րոպե
1,458
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արա Ֆիդանյանը՝ նոր պաշտոնում
1 րոպե
355
Մեր շուրջը թռչում են հրթիռներ․ շարունակվում է պատերազմը․ Էրդողան
1 րոպե
231
Արաղչին նախազգուշացրել է․ նման քայլերը կարժանանան համապատասխան գնահատականի
1 րոպե
207
ՆԱՏՕ-ն առանց Միացյալ Նահանգների «թղթե վագր» է․ Թրամփ
1 րոպե
124