Քաղաքականություն
Նախկին բարձրաստիճան պաշտոնյան չի կարողանում հոգալ իր և ընտանիքի կարիքները. փաստաբան
Gohar Vardanyan
1 րոպե
950 դիտում
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Ռոբերտ Պապոյանի նախագահությամբ, այսօր շարունակվեց ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի ամբողջ գույքի վրա արգելանք դնելու որոշման դեմ պաշտպանական կողմի ներկայացրած բողոքի քննությունը։ Այս մասին տեղակացնում է Հայկական ժամանակը:
Լրատվականի փոխանցմամբ՝ նիստի ընթացքում Գեւորգյանի պաշտպաններից Էրիկ Ալեքսանյանը, ներկայացնելով բողոքը, նշեց, որ 21.08.2018թ-ին վարույթն իրականացնող մարմնի կողմից որոշում է կայացվել արգելանք դնել Արմեն Գեւորգյանի շարժական եւ անշարժ գույքի, ֆինանսական միջոցների, բաժնետոմսերի, արժեթղթերի եւ ակտիվների վրա. «Կայացված որոշման արդյունքում Արմեն Գեւորգյանը զրկված է նաեւ աշխատանքի դիմաց վարձատրություն ստանալու, իր ու ընտանիքի կարիքները հոգալու հնարավորությունից, ակնհայտ է դառնում, որ այս չհիմնավորված սահմանափակումն իրականում կիրառվել է որպես պատիժ: Դատարանից խնդրում ենք պարտավորեցնել վարույթն իրականացնող մարմնին՝ վերացնել Արմեն Գեւորգյանի իրավունքների եւ ազատությունների խախտումը»:
Մեղադրող դատախազ Հայկ Պետրոսյանը նշեց, որ ներկայացված բողոքը հիմնազուրկ է եւ ենթակա է մերժման: Նա նշեց, որ մինչեւ նախաքննության ավարտը կարող են բազմաթիվ անգամ փոփոխվել առաջադրված մեղադրանքի ծավալները, սահմանները՝ կախված այն փաստական տվյալներից, որոնք վարույթն իրականացնող մարմինը ձեռք է բերել: Նա նշեց, որ բողոքը ստանալու եւ քննարկելու ժամանակ արդեն իսկ Արմեն Գեւորգյանին մեղադրանք էր առաջադրված ոչ միայն ՀՀ ՔՕ 332 հոդվածով (արդարադատության իրականացմանը խոչընդոտելը), այլ նաեւ առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու ենթադրյալ դեպքի առնչությամբ, փողերի լվացման համար:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,975
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,848
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
85
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
234
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
135
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
355