Քաղաքականություն
Քոչարյանին ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք է տրամադրվել. Պարզաբանում
Gohar Vardanyan
289 դիտում
Զանգվածային լրատվության որոշ միջոցներ, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի՝ հրապարակած և ՀՀ Ազգային ժողով ուղարկած 2018 թվականի հաշվետվությանը և այն ներկայացնելով ոչ անմիջական տեքստով, համացանցում տեղեկատվություն են տարածել, թե ՄԻՊ-ի միջամտությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին համակարգիչ է տրամադրվել առանց համացանցի հասանելիության։
Տարընկալումից խուսափելու նպատակով Քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի օգոստոսի 3-ի «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության՝ կալանավորվածներին պահելու վայրի և ուղղիչ հիմնարկների ներքին կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 1543-Ն որոշման հավելվածի ձև N 2-ով սահմանվում է իրերի, առարկաների և սննդամթերքի ցանկը, որով արգելվում է կալանավորված անձանց և դատապարտյալներին ունենալ ցանկում նշված առարկաներն իրենց մոտ, ստանալ կամ ձեռք բերել հանձնուքներով, ծանրոցներով և փաթեթներով։
Արգելված իրերի ցանկում որպես արգելված իր, ի թիվս այլ առարկաների, ներառված է նաև համակարգիչը։ Իրականում Ռոբերտ Քոչարյանին տրամադրվել է ոչ թե համակարգիչ, այլ էլեկտրոնային գիրք՝ առանց համացանցի հասանելիության, տեսա և լուսանկարահանման, ձայնագրելու հնարավորության, որի մասին, ի դեպ, նշված է նաև ՄԻՊ-ի տարեկան հաղորդման մեջ, մասնավորապես. «…դիմումի ներկայացման դեպքում անձին կթույլատրվի փոխանցել ոչ թե համակարգիչ, այլ, Նախարարության ձևակերպմամբ, էլեկտրոնային գիրք, այն դեպքում, երբ էլեկտրոնային գիրքը չունենա հասանելիություն համացանցին, տեսա և լուսանկարահանման, ձայնագրելու հնարավորություն և ընթերցվող գրականությունն արդեն իսկ ներբեռնված լինի էլեկտրոնային գրքում»։
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,975
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,848
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
81
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
230
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
133
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
354