Քաղաքականություն
Ով դա արել է, սրբություն չունեցող անձ է․ Օսիպյանը՝ Եռաբլուրում տեղի ունեցած գողության մասին
Gohar Vardanyan
1 րոպե
284 դիտում
Ոստիկանությունը զբաղվում է ապրիլի 2-ին «Եռաբլուր» զինվորական պանթեոնի հարակից տարածքում կայանված մեքենաներից կատարված գողությունների դեպքով։ Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողներին ասել է ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։
«Միանշանակ, ես ինքս դատապարտում եմ նման արարքն ու այն էլ այնպիսի վայրում, ինչպիսին Եռաբլուրն է։ Բայց ես տեղեկացնում եմ, որ մի փոքր էլ այնպես չէ եղել, ինչպես ներկայացվում է։ Հանրության մեջ կան որոշակի մարդիկ, որոնք նշում են, թե դա իրավապահների ներկայությամբ է եղել։ Այո՛, անվտանգությունից ելնելով՝ այնտեղ եղել են ոստիկանության ծառայողներ և այլ գերատեսչությունների ծառայողներ, սակայն երբ օրակարգային միջոցառումն ավարտվել է, ոստիկանների ծառայությունը նույնպես ավարտվել է. և դեպքը տեղի է ունեցել ոստիկանների բացակայության պարագայում՝ այն հատվածներում, որտեղ տեսանելի չէր կարող լինել», - ասաց ոստիկանապետը։
Նա նշեց՝ «ով դա արել է, սրբություն չունեցող անձնավորություն է»։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին, երբ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգում էին 2016թ. Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակը, պանթեոնին հարակից տարածքում կոտրել էին Ապրիլյան պատերազմում զոհված Արմեն Ուրֆանյանի հարազատների մեքենայի պատուհանն ու խոշոր գումար հափշտակել։ Նմանատիպ հարձակման էր ենթարկվել նաև News.am լրատվական կայքի լրագրողի մեքենան։
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Նիկոլ Փաշինյանը Երևանի Հանրապետական մարզադաշտում էր
Gohar Vardanyan
1 րոպե
407
Ղարաբաղի ամեն գյուղում, ամեն քաղաքում կծածանվի Ադրբեջանի դրոշը․ Մեհրիբան Ալիևա
Gohar Vardanyan
1 րոպե
5,975
Երկար մտածում էի՝ հրապարակե՞մ, թե՞ ոչ. Նիկոլ Փաշինյանը գրառում է կատարել
Gohar Vardanyan
1 րոպե
1,848
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Լարված աշխարհ. Թրամփի վերջնագիր, հրթիռային հարվածներ և բնական աղետներ
1 րոպե
25
Լուրերը մեկ տողով. Պատերազմ. երկինքը՝ հրթիռներով, Հայաստանը՝ տեղումներով․ լարված օր տարածաշրջանում
1 րոպե
128
Լուրերը մեկ տողով. 48 ժամից ԱՄՆ-ն կհարվածի Իրանին, եթե..․ Հրթիռներ, պայթյուններ և միլիարդավոր վնասներ
1 րոպե
281
Իսպանիայում այրել են Թրամփի, Պուտինի և Նեթանյահունի քանդակը
1 րոպե
152