Հասարակություն

Մասիսի քաղաքապետի գործով նոր վկաներ կան

Gohar Vardanyan 1 րոպե 385 դիտում
Մասիսի քաղաքապետի գործով նոր վկաներ կան
Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի, նրա եղբոր՝ Գոռի, փոխքաղաքապետ Կարեն Օհանյանի եւ մյուսների վերաբերյալ նախաքննությունը վերսկսելուց հետո գործով նոր վկաներ են հարցաքննվել: Այս մասին Հայկական ժամանակի հետ զրույցում ասել է գործով անցնող 9 մեղադրյալների պաշտպան Տիգրան Աթանեսյանը: Հիշեցնենք, հեղափոխության օրերին` 2018 թվականի ապրիլին, խաղաղ հավաքներ եւ երթեր անցկացնող մի խումբ քաղաքացիների նկատմամբ, ըստ իրավապահների, տեղի էր ունեցել խուլիգանական դրդումներով բռնություն։ Մեղադրանք է առաջադրվել 11 հոգու, այդ թվում՝ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին, նրա եղբորը՝ Գոռ Համբարձումյանին, քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250