Հասարակություն
Քացախաթթու խմած 21-ամյա երիտասարդին տեղափոխել են Երևան
Gohar Vardanyan
1 րոպե
463 դիտում
Կյանքին վերջ տալու նպատակով մեծ քանակությամբ քացախաթթու խմած 21-ամյա երիտասարդին երեկ «Գյումրի բժշկական կենտրոն»-ից տեղափոխել են «Արմենիա» ՀԲԿ: «Գյումրի բժշկական կենտրոն»-ի փոխտնօրենը SHANTNEWS. am-ին փոխանցել է, որ տղայի վիճակը գնահատվում է ծանր:«Հիվանդը մի քանի ժամ մնացել է մեզ մոտ, արվել է ամեն ինչ կյանքը փրկելու համար, կատարել ենք նաև արհեստական շնչառություն, գիտակցություն ուներ, բայց հետո տեղափոխել ենք Երևան»,- լրատվականին ասել է Արմեն Խաչատրյանը:
Հիշեցնենք, որ երիտասարդը Շիրակի մարզի Մեղրաշեն գյուղի բնակիչ է, որը ապրիլի 5-ին աշխատավայրում մեծ քանակությամբ քացախաթթու էր խմել ՝ ինքնասպան լինելու նպատակով:
Որոշ ժամանակ անց տղան կատարած քայլից փոշմանել է ու զանգահարել շտապօգնություն: Հենց շտապօգնության մեքենայով էլ երիտասարդին տեղափոխել են «Գյումրի բժշկական կենտրոն»-ի վերակենդանացման բաժանմունք:
Տղան ինքնասպանության փորձից առաջ նաև երկտող է թողել իր աշխատավայրում, որի բովանդակությունը չի հրապարակվել:
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,086
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
79
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
151
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
103
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
139