Հասարակություն
Երաշտային իրավիճակն էլ առաջարկում եմ կոչել, ՔԱՉԱԼ․ Սուրենյանը՝ Աշոտյանի հրապարակմանը
Gohar Vardanyan
1 րոպե
1,425 դիտում
«Երաշտային իրավիճակն էլ առաջարկում եմ կոչել, ՔԱՉԱԼ», -այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը՝ անդրադառնալով Արմեն Աշոտյանի իշխանություններին կատարած առաջարկին։
Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյա իր էջում գրել էր․
«Փաստորեն, «Քաղաքացու օր» սահմանելու օրինագիծը ԱԺ-ում քննարկվում է արդեն։
Ինչ խոսք, հրաշալի նախաձեռնություն է, բայց մի տեսակ կիսատ է: Կրկնում եմ առաջարկությունս։ Կարող եք սա էլ «copy-paste» անել։
Առաջարկում եմ, որ այս իշխանությունները, ինչպես իրենց հարգող յուրաքանչյուր հեղափոխականներ, ամբողջությամբ վերանայեն օրացույցը և մտցնեն նոր, հեղափոխական օրացույց:
Օրինակ՝
1. Վերացնել նահանջ տարին, որովհետև Նոր Հայաստանում նահանջ տարի լինել չի կարող, բոլոր տարիները պիտի միայն առաջընթացի տարիներ լինեն:
2. 12 ամիսները վերանվանել 12 նոր նախարարությունների անուններով:
3. Նախկինում օգտագործվող մ.թ.ա-ն փոխարինել ն.փ.ա-յով:
4. Նոր տարին տեղափոխել և նշել ոչ թե հունվարի 1-ին, այլ, հասկանալի պատճառներով, հունիսի 1-ին:
5. Տարվա չորս եղանակները անվանափոխել՝ դարձնելով գարունը՝ Հպարտ, ամառը՝ Երջանիկ, աշունը Թավշյա և ձմեռը՝ Թրաշով:
6. Վերացնել բոլոր հիշատակի օրերը, քանի որ Նոր Հայաստանում անցյալի հետ կապված որևէ հիշողություն այլևս պետք չէ։ ՆՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ՝ ՆՈՐ ՕՐԱՑՈՒՅՑ նախաձեռնություն»։
Նմանատիպ հոդվածներ
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
838
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,086
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
84
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
156
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
107
Լուրերը մեկ տողով. 2026-ը ձևավորվում է որպես ճգնաժամերի տարի. Հայաստանի ինդեքսը բարձրանում է
1 րոպե
140