Հասարակություն

Վրաստանում շրջանավարտները ավարտական քննություններ չեն հանձնի

Gohar Vardanyan 1 րոպե 407 դիտում
Վրաստանում շրջանավարտները ավարտական քննություններ չեն հանձնի
Այսօր Վրաստանի խորհրդարանը երրորդ ընթերցմամբ հավանություն է տվել 11-րդ և 12-րդ դասարանների աշակերտների ավարտական քննությունների չեղյալ հայտարարման վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Նոր օրենքի համաձայն՝ շրջանավարտները չեն հանձնի ավարտական քննություններ: Բացի այդ, դպրոցի ավարտական քննությունները հանձնելուց ազատվում են անձինք, ովքեր չեն կարողացել վերցնել ընդհանուր կրթության վկայականը: Կոնկրետ խոսքը վերաբերում է անձանց, ովքեր մինչ 2018-2019 կրթական տարին հաղթահարել են ընդհանուր կրթության միջին աստիճանը և չեն մասնակցել դպրոցի ավարտական քննություններին: Ինչպես նաև՝ այն անձանց, ովքեր մինչ 2018-2019 կրթական տարին հաղթահարել են ընդհանուր կրթության միջին աստիճանը և մասնակցել են ավարտական քննություններին, սակայն ատեստատի համար բավարար միավորներ չեն հավաքել:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250