Քաղաքականություն
Քոչարյանը տեսակցել է իր 2.5 տարեկան թոռնիկի հետ
Gohar Vardanyan
1 րոպե
477 դիտում
Ռոբերտ Քոչարյանը տեսակցել է իր 2.5 տարեկան թոռնիկի հետ:
Այս մասին Armtimes com-ի հարցին ի պատասխան ասաց Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավար Հրաչ Մուշեղյանը՝ հերքելով Քոչարյանի պաշտպան Արամ Օրեբլյանի երեկ արած այն հայտարարությունը, թե վարույթն իրականացնող մարմինը արգելել է Քոչարյանին տեսակցել թոռնիկի հետ:
«Չգիտեմ՝ ինչից է վերցրել Արամ Օրբելյանը, որ նման ստահոդ հայտարարություն է կատարել: Ռոբերտ Քոչարյանին կալանքի տակ վերցնելուց հետո որոշում է կայացվել արգելել տեսակցությունն ու հեռախոսազանգերը մերձավոր ազգականների, ԶԼՄ ներկայացուցիչների, այլ անձանց հետ, ինչպես նաեւ կապն ընտանիքի ու արտաքին աշխարհի հետ: Դա կապված էր սույն քրեական գործի լրիվության, օբյեկտիվության եւ բազմակողմանիության հետ՝ նկատի ունենալով, որ տվյալ տեսակցությունները կարող են բացասաբար անդրադառնալ քրեական գործի քննության վրա եւ քննության շահերից ելնելով՝ նման որոշում էր կայացվել: Արամ Օրբելյանն ասում էր՝ Մարդու իրավունքների պաշտպանի օգնությամբ, որը նույնպես իրականությանը չի համապատասխանում այն մասով, որ ուղղակիորեն դիմել են վարույթն իրականացնող մարմնին եւ վարույթն իրականացնող մարմինը թույլ է տվել»,- ասաց Հրաչ Մուշեղյանը՝ հավելելով, որ դատական նիստի ընթացքում պաշտպան Հովհաննես խուդոյանը միջնորդություն է ներկայացրել եւ հաջորդ օրը իր կողմից որոշում է կայացվել եւ տեսակցությունների արգլեքն այդ մասով վերացվել է. «Երեխային թույլատրվել է տեսակցել Ռոբերտ Քոչարյանի հետ»,- հավելեց քննչական խմբի ղեկավարը:
Նմանատիպ հոդվածներ
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մաքսատան աշխատակիցը` վարչապետի զայրույթն առաջացրած միջադեպի մասին
Gohar Vardanyan
1 րոպե
5,260
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
107
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
178
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
132
Լուրերը մեկ տողով. Երևանից մինչև Մերձավոր Արևելք․ տնտեսական խոստումներ, էներգետիկ ճգնաժամ և հրթիռային պատերազմ
1 րոպե
160