Հասարակություն
Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի հարցազրույցը․ ArmDaily. am
Gohar Vardanyan
1 րոպե
2,161 դիտում
Ազգային ժողովում տրանսգենդերի հայտնի ելույթից հետո կրքերը չեն հանդարտվում։ Քաղաքական ուժերի կողմից միմյանց հասցեին մեղադրանքներ են հնչում, թե ով է տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանին Ազգային ժողով հրավիրել։
ArmDaily. am-ի հետ զրույցում Լիլիթ Մարտիրոսյանը նշել է. «Իմ ԱԺ գնալուց մի քանի օր առաջ Ազգային Ժողովի կայքում հրապարակված էր, որ լինելու է մարդու իրավունքների լսումներ, բացի դա ֆեյսբուքը այնպիսի սոցիալական հարթակ է, որը հնարավորություն է տալիս հետևել մյուսների գրառումներին, ես նաև տեսել էի Մարիա Կարապետյանի գրածը, զանգահարել եմ ԱԺ կայքում նշված հեռախոսահամարով, խնդրել եմ հերթագրել «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ից երկու ներկայացուցիչ։ Մեկը ես եմ՝ կազմակերպության նախագահը, մյուսը իմ գործընկեր Վրեժ Վարժապետյանը։ Իրենք հաստատել են, և ես խնդրեցի հերթաքգրել նաև ելույթի համար, իրենք ասացին, որ ելույթները տեղում են լինելու։ Երբ արդեն անցակետում էինք, ոչ մեկ մեզ հատուկ ընթացակարգով չի մտցրել, մենք ինչպես սահմանված է, մեր անձնագրերը թողել ենք անցակետում և բարձրացել ենք վերև։ Ես Մարիա Կարապետյանին անձամբ չեմ ճանաչում»։
Անդրադառնալով Նաիրա Զոհրաբյանի կողմից իրեն ԱԺ դահլիճից դուրս հրավիրելուն՝ Լիլիթ Մարտիրոսյանը լրատվականի հտ զրույցում նշել է. «Նաիրա Զոհրաբյանն ասում է, որ ես օրակարգից շեղվել եմ, բայց իմ ամբողջ ելույթը նվիրված է եղել մարդու իրավունքների խթանմանն ու պաշտպանվածությանը՝ Հայաստանում և ոչ միայն։ Թեմաները երեքն էին, ես ամբողջությամբ տեղավորվել եմ «Արդար դատաքննություն և դատական բարեփոխումներ» թեմայի մեջ։ Ես այնտեղ ներկայացրել եմ մեր կատարած հետազոտության արդյունքները և դեպքեր եմ ներկայացրել, որոնք գտնվում են դատարաններում և ոստիկանությունում, ուստի ես օրակարգից չեմ շեղվել։ Բացի դա ինձանից առաջ մի քանի մարդիկ, ովքեր ելույթ են ունեցել, ևս շեղվել են օրակարգից, բայց Նաիրա Զոհրաբյանը նրանց նման կերպ չարձագանքեց»։ Լիլիթի կարծիքով Զոհրաբյանի նման պահվածքի պատճառն այն է, որ նա մի քանի անգամ ելույթներում նշել է, որ ինքը սուբյեկտ է և չի ցանակա, որ այդ սուբյեկտը հայտնվի Ազգային Ժողովում. «Ես ինքս վիրավորվել եմ շատ, որ ինձ սուբյեկտ է անվանել»։
Հավելելէ նաև, որ ԱԺ ելույթից հետո ֆեյսբուքյան օգտատերերից սպառնալիքներ է ստացել, ինչից հետո որոշել է փոխել բնակարանը. «Ելույթիցս հետո ֆեյսբուքյան տարբեր օգտատերերի կողմից ստացել եմ սպառնալիքներ և երբ տուն եկա ու SAS-ից սնունդ պատվիրեցի, առաքիչը ճանաչել էր իմ դեմքը և համացանցում գրել, թե ով է ուզում այս տրանսգենդերի տան հասցեն, մարդիկ խոսել էին ու իմ տան հասցեն տվել էր։ Դրանից հետո ես իմ բնակարանը փոխել եմ, քանի որ համոզված եմ, որ այդ սպառնալիքները իրական են»։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Կներեք, պարո՛ն վարչապետ․ «Սպայկա»-ի աշխատակիցները դադարեցրին ակցիան
Gohar Vardanyan
1 րոպե
8,086
Նման երկոտանի «անասունները» պետք է կրեն քրեական պատասխանատվություն. Նաիրա Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
839
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
130
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
135
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
244
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
146