Հասարակություն

Վաղվանից կարող են դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար․ Աշոտ Ահարոնյան

Gohar Vardanyan 1 րոպե 316 դիտում
Վաղվանից կարող են դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար․ Աշոտ Ահարոնյան
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է․ «Հարգելի´ քաղաքացիներ։ Արդեն հայտնել ենք, որ տեխնիկական օբյեկտիվ պատճառներով պայմանավորված՝ որոշ ժամանակով խնդիրներ էին ծագել տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի տրամադրման գործընթացում։ Հայաստանի Հանրապետության վարչապետի հանձնարարությամբ ոստիկանությունն արդեն իսկ ապահովել է տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերի պատրաստման թիթեղյա վահանակները Վրաստանի Փոթի նավահանգստից հնարավորինս սեղմ ժամկետում Հայաստանի Հանրապետություն տեղափոխման աշխատանքների կատարումը: Վահանակներ ստացվել են, սկսվել են համարանիշերի տպագրման աշխատանքները: Բոլոր այն տրանսպորտային միջոցների սեփականատերերը, ովքեր հաշվառման ժամանակ չեն ստացել թիթեղյա համարանիշ, կարող են 2019 թվականի ապրիլի 11-ից սկսած դիմել հաշվառման համարանիշերն ստանալու համար: Ոստիկանությունը պատճառված անհարմարությունների համար կրկին անգամ հայցում է քաղաքացիների ներողամտությունը»:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250