Հասարակություն
700-ից ավելի արծվաշենցիներ փակել են Չայնիի ճանապարհը
Gohar Vardanyan
1 րոպե
1,084 դիտում
Այսօր՝ ապրիլի 12-ին, լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Կոտայքի մարզում։ Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բողոքի ակցիայի մասնակիցները, ովքեր բոլորը Արծվաշեն համայնքի բնակիչներ են, արդարացիորեն բարձրաձայնում ու պահանջում են, որպեսզի կառավարությունը վերջապես 30 տարվա մեջ առաջին անգամ ուշադրություն դարձնի իրենց պահանջներին ու խնդրանքներին։
«1992 թվականին Արծվաշենի անկումից հետո 4 կառավարություն է փոխվել և մեր՝ արծվաշենցիներիս արդար պահանջը ոչ մեկը չի կատարել։ Միշտ խաբել են ընտրությունից ընտրություն, որ արծվաշենցիների խնդիրը կքննարկեն, սպառիչ պատասխան կտան, մեզ՝ գյուղը կորցրածների համար գոնե չնչին նյութական օգնություն կտան, սակայն 30 տարի է, մեք ապրում ենք Ճամբարակի տարածքում ու մինչև էսօր մենք նույնիսկ չունենք սեփականաշնորհված հողեր։ Մեր արտոնությունները սահմանափակ են։ 92 թվականին ներքին կարգով՝ Լևոն Տեր-Պետրոսյանի ներքին հրամանով չեն թողել, որ արծվաշենցիները որևէ քաղաքում բնակություն հաստատեն, որպեսզի Ճամբարակի սահմանները չդատարկվեն։ Այսօր արծվաշենցին ունի սահմանին կանգնած մոտ 2 հազար զինվոր ու, ստացվում է, որ մեր զինվորն արժեք չունի պետության համար։ Այսօր, եթե որևէ մի վթար է լինում, կամ բնական աղետ, միլիոններ են տրամադրում, իսկ երբ 700-ից ավելի տնտեսություն ունեցող արծվաշենցուն է հասնում բանը, արդեն պետությունը դառնում է սնանկ ու ոչ մի լումայով չի կարողանում օգնել մեզ։ Այսօր մենք ողջ համայնքով ուզում ենք դիմել Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանություն, որպես նախկին խորհրդային միության քաղաքացիներ, որպեսզի մեզ ապաստան տրամադրեն»,- նշել են բողոքի ակցիայի ներկայացուցները։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում բողոքի ակցիայի մասնակիցներն ասել են նաև, որ ցանկանում են ողջ արծվաշենցիներով երթով հասնել Երևան և կառավարության դիմաց պահանջել հանդիպում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,571
Գործադուլ Նորագավիթի ավտոմաքսատանը
Gohar Vardanyan
1 րոպե
3,360
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
162
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
170
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
308
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
166