Հասարակություն
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,570 դիտում
Քիչ առաջ հայտնել էին, որ վրաերթի դեք է տեղի ունեցել Երևանի Ռուբինյանց փողոցում։
Ժամը 09։30-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ 22 շենքի դիմաց, Երևանի բնակի՝ 28-ամյա Դավիթ Բարսեղյանը իր վարած Opel մակնիշի 35 MA 964 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտնին։ Shamshyan. Com-ը մանրամասներ է ներկայացրել դեպքի մասին։
Լրատվականի փոխանցմամբ՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է Երևանի 1-03 շտապօգնություն, և օպերատիվորեն ժամանած թիվ 17 բժիշկների հերթապահ խումբն արձանագրել է վրաերթի ենթարկվածի մահը։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ դեպքի վայրի հարևանությամբ բնակվողները փորձում էին փակել ճանապարհը, քանի որ ասում էին, որ նշված հատվածում հաճախակի են տեղի ունենում ավտովթարներ, վրաերթեր, այդ թվում՝ ողբերգական, ու բազմաթիվ անգամներ դիմել են ճանապարհային ոստիկանություն ու Երևանի քաղաքապետարան, որպեսզի նշված հատվածում տեղադրվի արհեստական անհարթություն, ինչը զսպաշապիկ կլինի որոշ վայ-վարորդների համար, ովքեր «չեն տանջի գազի սեղմակը»։ Բնակիչների հետ բանակցություններ անցկացրեց Երևանի ՃՈ պետի տեղակալ Դ. Ավագյանը, ինչից հետո պայմանավորվածություն ձեռք բերվեց, որպեսզի մի քանի օրվա ընթացքում հարցը քննարկեն և այն լուծվի ի շահ բնակչի։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
562
Գործադուլ Նորագավիթի ավտոմաքսատանը
Gohar Vardanyan
1 րոպե
3,359
Ով է «Սպայկա»-ի նոր մրցակիցը
Gohar Vardanyan
1 րոպե
4,495
Ավելին Հասարակություն բաժնից
Հայտնի է՝ ինչպիսի եղանակ է սպասվում ամբողջ մարտ ամսին
1 րոպե
1
Լուրերը մեկ տողով. Եղանակ, գիշերահավասար և պատերազմական զարգացումներ. աշխարհը սպասման մեջ
1 րոպե
62
«Գործարանային» կայարանում ուղևորներին խնդրել են իջնել գնացքից. պարզաբանում
1 րոպե
200
Ռուբլին շարունակում է արժեզրկվել. փոխարժեքները մարտի 20-ի դրությամբ
1 րոպե
718
3.0