Հասարակություն
«Լուսավոր Հայաստանը» լեզու է գտել Տիգրան Ավինյանի հետ. Ժողովուրդ
Gohar Vardanyan
1 րոպե
298 դիտում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Դեռ շաբաթներ առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ներկայացրեց կառավարության կառուցվածքի իր տեսլականը: Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն էլ օրերս «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասաց, որ կառուցվածքը վերջնական է, որեւէ փոփոխության չի ենթարկվելու:
Ենթադրելի էր, որ իշխանությունները այս հարցում որոշում չեն փոխի: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստանը» կառավարության կառուցվածքի մասով խոսակցություններ է ունեցել փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հետ: Դրանից հետո որոշվել է, որ մի քանի հարցերի վերաբերյալ պետք է քննարկում կատարվի, եւ հավանական է, որ դրա արդյունքում փոփոխություններ տեղի կունենան:
Մեր տեղեկություններով` հատկապես քննարկվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը օպտիմալացման չենթարկելու հարցը: «Ժողովուրդ» օրաթերթը նաեւ տեղեկացավ, որ «Լուսավոր Հայաստանը» այսօր տեղի ունեցող Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացնելու է օրենքի նախագիծ` գյուղատնտեսական կորպորացիաների մասին: Խմբակցությունը, փաստորեն, այս ոլորտով խիստ հետաքրքրված է»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,571
Գործադուլ Նորագավիթի ավտոմաքսատանը
Gohar Vardanyan
1 րոպե
3,360
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
162
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
171
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
309
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
166