Պատահարներ
«Սեքյուրիթի Դրիմի» նախկին տնօրենն անջատել է Երևանի երթևեկության վերահսկման համակարգը
Gohar Vardanyan
4,516 դիտում
«Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության նախկին տնօրեն Արամ Ղլեչյանը, որը մեկ ամիս առաջ Քննչական կոմիտեում հաղորդում էր տվել ընկերությունում կատարված ենթադրյալ չարաշահումների դեպքի մասին, մեկ այլ գործով մեղադրյալի կարգավիճակ ունի։ ՀՀ քննչական կոմիտեից NEWS.am–ին հայտնեցին, ըստ գործի նյութերի՝ «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊ ընկերության գործադիր մարմնի ղեկավարը մուտք է գործել ընկերության համակարգչային համակարգ և գործով դեռևս չպարզված անձի միջոցով անջատել է Երևան քաղաքի երթևեկության վերահսկման համակարգը, փոխել դրա գաղտնաբառը, ինչը խաթարել է տվյալ համակարգի աշխատանքը։
Բացի այդ՝ Ղլեչյանը վերցրել է «Սեքյուրիթի Դրիմ» ՍՊԸ–ի վարչական շենքի 5–րդ հարկում գտնվող տեսանկարահանող տեսախցիկները։ Նշենք, որ Ղլեչյանը հիշյալ գործողությունները կատարել է աշխատանքից ազատվելուց հետո։ Ղլեչյանի նկատմամբ, որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
5,774
Քիչ առաջ մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Ռուբինյանց փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,317
Շահումյան գյուղի աղբանոցում այրված վիճակում հայտնաբերվել է ամպուտացված ոտք և կիսաձևավորված պտուղների 3 մարմին. Shamshyan
Gohar Vardanyan
1 րոպե
1,032
Թափառող շունը Երևանում հարձակվել է մանկապարտեզ գնացող երեխայի վրա
Gohar Vardanyan
1 րոպե
824
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
947
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
329
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
443
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
848