Հասարակություն

Տեսել եմ ոնց են պատժում, դրա համար որոշեցինք գումար տալ․«Յանսի» նախկին հաշվապահը Վաչագան Ղազարյանի մասին

Gohar Vardanyan 1 րոպե 898 դիտում
Տեսել եմ ոնց են պատժում, դրա համար որոշեցինք գումար տալ․«Յանսի» նախկին հաշվապահը Վաչագան Ղազարյանի մասին
«2013թ–ին «Յանսի» տնօրենն ինձ ուղղարկել է Վաչագան Ղազարյանի կնոջ` Ռուզաննա Բեգլարյանի աշխատասենյակ, որտեղ նա ինձ գող անվանեց, մեղադրելով, թե մտեել են իր ու իր ընտանիքի գրպանը։ Ասաց, որ թալանել եմ իրենց, որի հիման վրա ինքն ինձանից պահանջում է կա՛մ ինքնասպան լինեմ, կա՛մ տամ 40 մլն դրամ, կա՛մ դատապարտվեմ։ Նրա ամուսինը` Վաչագան Ղազարյանն ավելի լավ առաջարկ արեց` և՛ վճարել 40 մլն–ը, և դատապարտվել»,– այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Յանս» ռեստորանային համալիրի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանը Նախկին հաշվապահը պնդում է՝ պատճառը եղել է այն, որ Վաչագան Ղազարյանը «Յանսում» ճաշելուց հետո 80 000 դրամի հաշիվ է փակել։ Ու թեև հաշվապահը պնդել է, որ ինքը գումարը մուտքագրել է դրամարկղ, միևնույն է` Ղազարյանն ու կինը հաշվապահին մեղադրել են այդ և ոչ միայն այդ գումարը գրպանելու մեջ։ Արիստակեսյանը պատմեց նաև, որ նախ վճարել են 6 մլն դրամ, ապա հետապնդումից չազատվելով` վաճառել ունեցվածքն ու վճարել ևս 34 մլն դրամ։ Այդուհանդերձ, Վաչագան Ղազարյանի ու նրա կնոջ հաղորդման հիման վրա հաշվապահի նկատմամբ քրեական գործ է հարուցվել, կինը հրավիրվել է 6-րդ վարչություն ու զարմանքով իմացել, որ իրենից թեև 40 մլն դրամ են պահանջել, բայց հայցում գրված է եղել 25 մլն․ «Ես ու ամուսինս որոշեցինք վճարել, քանի որ ես տեսել էի, թե ինչ է կատարվում, երբ Վաչագան Ղազարյանը կամ նրա տղան` Մհերը, ինչ–որ մեկին պատժում են։ Ես մի քանի անգամ խլել եմ նրա ձեռքից այն մարդուն, որին ինքը ծեծել է»։ Արիստակեսյանն ու ամուսինն արդեն դիմել են ԱԱԾ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250