Հասարակություն
Հայտնի է, թե ով է Երևանի «18+» ակումբում կրակոց արձակած անձը
Gohar Vardanyan
1 րոպե
698 դիտում
SHAMSHYAN. com-ի տեղեկություններով, այսօր՝ ապրիլի 14-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները՝ բաժանմունքի պետ Վարոսյանի գլխավորությամբ, խուլիգանություն կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 30-ամյա Յուրիկ Գրիգորյանին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վերջինս 2018թ. դեկտեմբերին Երևան քաղաքի Տերյան փողոցի 105/1 հասցեում գործող «18+» ակումբում բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել այնտեղ գտնվող հաճախորդների նկատմամբ: Գ. Շամշյանի տեղեկություններով, պարզվել է, որ նա այդ ժամանակ իր մոտ եղած ատրճանակով կրակոց է արձակել ակումբի ներսում՝ խախտելով բնականոն աշխատանքը:
Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: Յու. Գրիգորյանը ստորագրությամբ բաց է թողնվել:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,893
Վրաերթից հետո բնակիչները փորձել են փակել Ռուբինյանց փողոցը․մանրամասներ ցավալի դեպքից
Gohar Vardanyan
1 րոպե
6,571
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
177
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
196
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
366
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
183