Քաղաքականություն
Սալոմե Զուրաբիշվիլին ջավախահայերին հորդորել է վրացերեն սովորել
Gohar Vardanyan
1 րոպե
542 դիտում
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ջավախքում դիմել է տեղի հայ բնակչությանը՝ հորդորելով տիրապետել երկրի պետական լեզվին՝ վրացերենին։ Այս մասին NEWS. am-ի հետ զրույցում ասաց Ախալքալաքի քաղաքապետ Յուրա Հունանյանը։
«Մեր բնակչության համար ստեղծված են պայմաններ՝ մայրենիով սովորելու դպրոցներում, վրացերենի իմացությունը մեզ համար ավելի դրական, քան բացասական ազդեցություն կունենա»,- նշեց նա։
Յուրա Հունանյանը նաև նշեց, որ արդեն երեք օր է Սալոմե Զուրաբիշվիլին Սամցխե–Ջավախեթիում է, այցելել է Ախալխցայի և մի քանի այլ շրջաններ, իսկ երեկ երեկոյան՝ Ախալքալաք․ «Այսօր Ախալալաքում Վրաստանի նախագահը հանդիպեց տեղի բնակչության հետ, այցելեց եկեղեցի»,– տեղեկացրեց նա։
Ախալքալաքի քաղաքապետը, սակայն, ընդգծեց, որ Վրաստանի նախագահի այցի նպատակը միայն այդ հորդորը չէր՝ ուղված հայ բնակչությանը, պարզապես ապրիլի 14-ը Վրաստանում նշվում է մայրենի լեզվի օր, եւ նախագահի այցը այդ օրվա շրջանակում էր։
«Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը եւս առանձնացրեց նախագահի ուղերձը լեզվի վերաբերյալ․ «Վրաստանի նախագահի մեսիջը այն էր, որ տեղի հայությունը լավ չի տիրապետում պետական լեզվին և հորդորում էր տիրապետել, որպեսզի ավելի ընդգրկուն ձևով ինտեգրվեն վրաց պետութանը, այդ մեսիջը ընկալելի է և հասկանալի և մենք դրա դեմ որևէ բան չունենք, մենք էլ ենք ցանկանում, որ Ջավախքի հայությունը պետական լեզվին տիրապետի»,– NEWS. am–ի հետ զրույցում ասաց նա։
Պատգամավորը նաև շեշտեց, որ Ջավախքի հայությունը պետք է ընդառաջ գնա Զուրաբիշվիլիի հորդորներին և կարողանա տիրապետել պետական լեզվին, սակայն վրաց պաշտոնյաներն էլ պետք է հաշվի առնեն, որ տարածաշրջանը մեծ մասամբ հայկական է, և կա հայոց լեզվի, հայ եկեղեցու, հայ ինքնության պահպանման խնդիր․ «Լեզվական քաղաքականությունը պետք է այնպես տարվի, որ հայերը տիրապետելով վրացերենին՝ չկորցնեն իրենց լեզուն և հայկական նկարագիրը»,- ասաց Շիրակ Թորոսյանը։
Նշենք, որ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին այսօր՝ ապրիլի 14-ին, մայրենի լեզվի օրվա կապակցությամբ այցելել է Ջավախք: Վրաստանի նախագահն Ախալքալաքում բացել է վրացական այբուբենով նկարազարդված պատը, հանդիպել է տեղի հայ բնակչության հետ։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
129
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
139
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
213
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
164