Քաղաքականություն
Սերժ Սարգսյանը շաբաթվա մեջ 5 աշխատանքային օր ՀՀԿ գրասենյակում է․ Արմեն Աշոտյան
Gohar Vardanyan
1 րոպե
354 դիտում
Սերժ Սարգսյանը շաբաթվա մեջ 5 աշխատանքային օր՝ մինչեւ օրվա ավարտ, ՀՀԿ գրասենյակում է, մշտապես քննարկումների, հանդիպումների մեջ է։ Այս մասին NEWS am-ի հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ արձագանքելով մամուլի լուրերին, թե ՀՀԿ-ում այս օրերին մեծ աշխուժություն է նկատվում։
Հարցին, թե արդյոք գրասենյակում ընթանում են Սերժ Սարգսյանի առաջիկա ելույթի նախապատրաստության աշխատանքներ, պատասխանեց․ «Կարծում եք Սերժ Սարգսյանի տեքստի վրա պետք է ե՞ս աշխատեմ։ Իհարկե, քննարկումներ կարող են տեղի ունենալ՝ կապված հանրությանը հուզող թիրախային հարցերի, այսպես ասած՝ խնդիրների քարտեզագրման հետ, բայց նախագահը այս ընթացքում այնքան շատ ասելիք ունի, որ բացարձակապես հատուկ կարիք չկա մարդկանց, այդ թվում՝ ինձ ներգարվելու, որպեսզի տեքստի վրա աշխատենք»։
Ըստ Աշոտյանի՝ կուսակցական աշխատանքը, տարբեր ինտենսիվությամբ, ընթացել է մշտապես․ «Աշխատանքները վերջին մեկ տարվա ընթացքում ամենօրյա ռեժիմով շարունակվել են, ուրիշ հարց, որ ինտենսիվությունը տարբեր է եղել»,- ասաց նա։
Իսկ թե երբ նախկին նախագահը ելույթ կունենա, ՀՀԿ փոխանախագահը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը կխոսի կոնկերտ պահի և շուտով»։
Նմանատիպ հոդվածներ
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
«Սպայկա» ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել
Gohar Vardanyan
1 րոպե
404
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
131
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
140
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
214
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
165