Պատահարներ
Հետաքննություն է սկսվել Էդգար Ծատինյանին ոստիկանությունում ծեծելու վերաբերյալ
Gohar Vardanyan
1 րոպե
304 դիտում
Նոր Նորքի բնակիչ, 36-ամյա Էդգար Ծատինյանին ոստիկանական բաժնում ծեծի ենթարկելու և հիվանդանոցում նրան ոչ պատշաճ բուժօգնություն ցուցաբերելու վերաբերյալ մամուլի հրապարակումները Դատախազությունն ուղարկել է ՀՔԾ՝ ստուգելու: Այս մասին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից:
Նշենք, որ մի քանի օր է՝ համացանցում բուռն արձագանք է ստացել Նոր Նորք բնակիչ Էդգար Ծատինյանի մահվան վերաբերյալ լուրը:
Ծատրյանի մայրը՝ Լարիսա Եթարյանը, որդու մահվան մեջ մեղադրել էր ոստիկաններին և «Արմենիա» ԲԿ–ի բժիշկներին։ Կնոջ խոսքով՝ որդուն նախ դաժան ծեծի են ենթարկել Նոր Նորքի ոստիկանական բաժնում, գրպանը թմրանյութ գցել, որն Էդգարը վախից կուլ է տվել: Իսկ հիվանդանոցում, ըստ տուժածի մոր, ժամանակին բուժօգնություն չեն ցուցաբերել, սոդայաջուր են տվել, որը խմելուց հետո որդին փսխել է, ապա՝ րոպեներ անց մահացել:
Հիշեցնենք, որ երիտասարդը մահացել է ապրիլի 8-ին «Արմենիա» ԲԿ–ում:
Ըստ ոստիկանության՝ նախնական բժշկական եզրակացության համաձայն՝ Էդգար Ծատրյանի մահվան պատճառն է սուր սիրտ-անոթային և շնչառական անբավարարությունը, սուր թունավորում ամֆետամինով, տոքսիկ կոման:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
5,774
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
Էջմիածնում դաժան սպանության մասնակիցներից մեկը երիտասարդ աղջիկ է․ մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,880
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Gohar Vardanyan
1 րոպե
3,630
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
947
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
329
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
444
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
848