Պատահարներ
Աշտարակի խճուղում բախվել է 6 ավտոմեքենա. կան վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
322 դիտում
Հայաստանի ԱԻՆ-ում, ապրիլի 15-ին, ժամը 23:53-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գևորգ Չաուշի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել է վեց ավտոմեքենա. կան արգելափակված քաղաքացիներ։ Անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում բախվել են «ՎԱԶ-2106», «Honda CRV», «Nissan Teana», «ԳԱԶել», «Toyota Camry» և «Mercedes C 6.3» մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «ՎԱԶ-2106»-ի ուղևոր Կ.Ն.-ն (ծնված 1997 թ.) ավտոմեքենայից դուրս է բերվել տեղի ուժերով: Վարորդ Հ.Ն.-ին (ծնված 1979 թ․) փրկարարներն արգելափակումից դուրս են բերել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Տուժածները տարբեր բնույթի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արմենիա ՀԲԿ», որտեղ վերջիններիս առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Փրկարարները հոսանքազրկել են և փակել ավտոմեքենաների գազի բալոնների փականները։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
5,774
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Gohar Vardanyan
1 րոպե
3,630
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
Էջմիածնում դաժան սպանության մասնակիցներից մեկը երիտասարդ աղջիկ է․ մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,880
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
974
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
339
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
455
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
853