Պատահարներ
Երևանում բախվել են ВАЗ 2106, Honda CRV, Nissan Teana, GAZel Evakuator, Toyota Camry և Mercedes C մեքենաները. կան վիրավորներ
Gohar Vardanyan
1 րոպե
518 դիտում
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Երեկ՝ ապրիլի 15-ին, ժամը 23։50- սահմաններում ահազանգ է ստացվել արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառվարման կենտրոն, որ Գևորգ Չաուշ փողոցում ավտովթար է տեղի ունեցել 6 ավտոմեքենաների մասնակցությամբ և կան արգելափակված քաղաքացիներ։ Օպերատիվորեն դեպքի վայր են մեկնել թիվ 7 հրշեջ-փրակարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Այս մասին տեղեկանում ենք Shamshyan. com-ից։
Պարզվել է, որ Աշտարակի խճուղու սկզբնամասում դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են ВАЗ 2106 մակնիշի 36 CA 699 համարանիշի, Honda CRV մակնիշի 262 OR 61 համարանիշի, Nissan Teana մակնիշի 34 MN 198 համարանիշի, GAZel Evakuator մակնիշի 51 TA 555 համարանիշի, Toyota Camry մակնիշի 40 TO 040 պհամարանիշի և Mercedes C մակնիշի 35 RM 242 համարանիշի ավտոմեքենաները: Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնելը, 06»-ի ուղևոր՝ 22-ամյա Կամո Նալբանդյանը ավտոմեքենայից դուրս է բերվել քաղաքացիների օգնությամբ և տեղափոխվել «Արմենիա» բժշկական կենտրոն։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրշեջ-փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «06»-ի վարորդ՝ 40-ամյա Հայկարամ Նալբանդյանին, ում պատգարակով մոտեցրել են օպերատիվորեն վթարի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության ավտոմեքենային, ու բժիշկները մինչև «Արմենիա» բժշկական կենտրոն տեղափոխելը, առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազաբալոնները։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
5,774
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Gohar Vardanyan
1 րոպե
3,630
Կրակոցներ Երևանում. Տուժած երիտասարդներից մեկը քիչ առաջ մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,168
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
976
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
341
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
457
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
854