Պատահարներ
Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հաջողվել է մարել
Gohar Vardanyan
1 րոպե
391 դիտում
Ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը հաջողվել է մարել։ Հրդեհը լիովին ոչնչացրել է տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Հրշեջները շարունակում են հովացնել տաք կոնստրուկցիաները, որպեսզի հրդեհը չվերսկսվի։ Ֆրանսիացի գործարար, միլիարդատեր Պինոների ընտանիքը 100 մլն եվրո կհատկացնի Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Այսօր արդեն Ֆրանսիայում սկսել են գումար հավաքել Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար: Դրամահավաքի մեկնարկի մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը՝ նշելով, որ Աստվածամոր տաճարը ֆրանսիացիների պատմությունն է, գրականությունը, հոգու մասնիկը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է ամբողջությամբ վերականգնել հրդեհից վնասված Փարիզի Աստվածամոր տաճարը` տեղի ունեցածն անվանելով «իսկական ողբերգությունե: Մակրոնը նաև նշել է, որ փրկարարների շնորհիվ հնարավոր է եղել խուսափել ամենավատ սցենարից. չեն քանդվել տաճարի դիմային հատվածն ու գլխավոր աշտարակները: Մակրոնը հրդեհի մարումից հետո եղել է նաեւ տաճարի ներսում: Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհի մարման ժամանակ մեկ հրշեջ-փրկարար է վիրավորվել:
Կրակի մեջ գտնվող Փարիզի Աստվածամոր տաճարից հաջողվել է փրկել մասունքների մի մասն, այդ թվում` Քրիստոսի փուշերի պսակը և Լյուդովիկոսի թիկնոցը:
Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում Հայոց Եղեռնի հիշատակի պատարագ պետք է մատուցվեր:
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
5,774
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
Էջմիածնում դաժան սպանության մասնակիցներից մեկը երիտասարդ աղջիկ է․ մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,880
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Gohar Vardanyan
1 րոպե
3,630
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
974
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
340
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
455
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
853