Պատահարներ

Փորձել են քիլլեր վարձել` «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջը ու խորհրդի նախագահին սպանելու համար

Gohar Vardanyan 1 րոպե 598 դիտում
Փորձել են քիլլեր վարձել` «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատիրոջը ու  խորհրդի նախագահին սպանելու համար
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` օպերատիվ -հետախուզական մարմինները տեղեկությունն են ստացել, որ ծրագրվել է «Հայբիզնեսբանկ»-ի սեփականատեր, ՌԴ Մոսկվա քաղաքի բնակիչ Վիտալի Գրիգորյանցի և նույն բանկի խորհրդի նախագահ Արսեն Միքայելյանի սպանությունը: Հաջողվեց պարզել, որ ենթադրյալ կազմակերպիչը հայազգի գործարար է, ով մեղադրվում է մի քանի տասնյակ միլիոն դոլար հափշտակելու մեջ: Ավելին` վերջինս նաեւ փորձել է քիլլեր գտնել: Որոշ կանխարգելիչ միջոցառումներ ձեռնարկվելուց հետո այս մասին անմիջապես նախազգուշացվել է նաեւ նախաքննական մարմինը: Ներկայումս գործարարը կալանավորված է: Վերջինիս ինքնությունը հայտնի է, «Փաստինֆո»-ն նրան առաջադրված մեղադրանքներին կանդրադառնա ավելի ուշ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից