Պատահարներ
Թալանել են «Քոթո» մականվամբ Ստեփանավանի նախկին քաղաքապետին
Gohar Vardanyan
1 րոպե
414 դիտում
Ոստիկանության Ստեփանավանի բաժնի հետաքննչական բաժանմուքնում նյութեր են նախապատրաստվում ապրիլի 14-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին դիմած Ստեփանավան քաղաքի բնակիչ՝ 57-ամյա Սարգիս Ղարաքեշիշյանի դիմումի փաստով։
SHAMSHYAN. com-ը հայտնում է, որ վերջինս դիմել է ոստիկանություն և հայտնել, որ 2018 թվականի հոկտեմբերից մինչև այս տարվա ապրիլի 14-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք Ստեփանավան քաղաքի Ավետիսյան փողոցի թիվ 1 հասցեում գտնվող իրեն պատկանող պահեստի պատուհանը ջարդելու միջոցով մուտք են գործել ներս, այնուհետև կոտրել շենքի միջև 2 դռները և այնտեղից գույք հափշտակել։
Ս. Ղարաքեշիշյանը հայտնել է, որ այնտեղից գողացել են 5 հատ տարբեր տեսակի հեռուստացույցներ, 1000 հատ կերամիկակական թեյի բաժակներ, 30 արկղ անկողնային պարագաներ, 500 հատ 2 լ. յուղաներկ, 50 հատ 10 լ. ներքին հարդարման ներկեր և տարբեր տեսակի կենցաղային այլ իրեր։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Ստեփանավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերգծով տեղակալ Չթչյանի գլխավորությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Ղարաքեշիյանը Ստեփանավանի նախկին քաղաքապետն է, ով հանրությանն ավելի շատ հայտնի է «Քոթո» մականվամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
5,774
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Gohar Vardanyan
1 րոպե
3,630
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
Էջմիածնում դաժան սպանության մասնակիցներից մեկը երիտասարդ աղջիկ է․ մանրամասներ
Gohar Vardanyan
1 րոպե
2,880
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
975
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
340
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
455
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
854