Պատահարներ
Վրաերթ Գարեգին Նժդեհի փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
561 դիտում
Ապրիլի 16-ին, ժամը 12:21-ին 911 ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 21 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. քաղաքացին վրաերթի է ենթարկվել և հայտնվել շենքի նկուղային հարկում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Mitsubishi Lancer մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և վրաերթի ենթարկել քաղաքացի Ս.Հ.-ին (ծնված 1948 թ.): Վերջինս աստիճաններով գլորվել և ընկել է շենքի առաջին հարկում գտնվող նկուղը:
Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել նկուղից և պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: Ս.Հ.-ն հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
5,774
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Gohar Vardanyan
1 րոպե
3,630
Կրակոցներ Երևանում. Տուժած երիտասարդներից մեկը քիչ առաջ մահացել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,168
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
974
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
339
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
455
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
853