Պատահարներ
Հրազենային վիրավորումով հիվանդանոց է տեղափոխվել զինվորական համազգեստով երիտասարդ տղա
Gohar Vardanyan
1 րոպե
360 դիտում
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ SHAMSHYAN. com-ի տեղեկություններով՝ կրծքավանդակի ձախ մասի հատվածում հրազենային վնասվածքով Երևանի Միքայելյան վիրաբուժական հիվանդանոց է տեղափոխվել մի երիտասարդ։
Լրատվականի փոխանցմամբ՝ վերջինս զինվորական համազգեստով է, մոտ 23-25 տարեկան և հիվանդանոց է տեղափոխվել Քանաքեռի զինվորական զորամասի հարակից տարածքից։ Այս պահին երիտասարդը գտնվում է վիրահատարանում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Կոտայքի մարզի բնակիչ՝ 24-ամյա Նարեկ Ս.-ն է, ով պայմանագրային զինծառայող է և նրա զինվորական համազգեստի գրպանում հայտնաբերվել է երկտող։ Այս պահին հիվանդանոց են մեկնել ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության, ինչպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության քննիչները։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Քիչ առաջ խոշոր վթար է տեղի ունեցել Երևան-Սևան ճանապարհին․ զոհ կա
Gohar Vardanyan
1 րոպե
3,630
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Բեռնատար Է հայտնվել գետնանցումի աստիճանների վրա
Gohar Vardanyan
1 րոպե
5,774
Վիրավորում ստացած զինծառայողի գրպանում երկտող է հատնաբերվել
Gohar Vardanyan
1 րոպե
1,814
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
976
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
341
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
456
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
854