Հասարակություն
«Русские Автобусы-Группа ГАЗ»-ը հետաքրքրված է Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրով
Gohar Vardanyan
1 րոպե
460 դիտում
Երևանի տրանսպորտային համակարգի բարեփոխման ծրագրին մասնակցելու ցանկություն է հայտնել ավտոբուսների արտադրության ոլորտում հայտնի «Русские Автобусы – Группа ГАЗ» ընկերությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: ՍՊԸ-ի արտաքին տնտեսական դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովի գլխավորած պատվիրակության հետ հանդիպման ժամանակ Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը ներկայացրել է այն հիմնական պահանջներն ու մոտեցումները, որոնք տեղ են գտնելու քաղաքային տրանսպորտի նոր համակարգի ներդրման ծրագրում:
«Երևանի քաղաքապետարանն այսօր նոր ավտոբուսների ձեռքբերման հարցում առաջարկություններ է ստացել և ստանում ոլորտում հայտնի տարբեր ընկերություններից: Տրանսպորտային նոր ցանցով առաջարկվում է Երևանում գործարկել 845 ավտոբուս: Այժմ հստակեցվում են բոլոր այն չափորոշիչները, որոնց համապատասխան էլ կընտրվեն անհրաժեշտ ավտոբուսները»,- նշել է Հրաչյա Սարգսյանը:
Դեպարտամենտի տնօրեն Դմիտրի Պիժիկովը ներկայացնելով «Русские Автобусы- Группа ГАЗ»-ի գործունեությունը՝ նշելով, որ ընկերությունն արտադրում է քաղաքային տիպի ավելի քան 20 բազային ավտոբուսներ: Ընկերության ավտոբուսները զբաղեցնում են ռուսաստանյան շուկայի շուրջ 75%-ը: Մոդելային շարքի բազմազանությունը հնարավորություն է տալիս հաշվի առնել ավտոբուսների երթևեկությունը նաև բարդ տեղանքի պայմաններում: Ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան արտադրության պահեստամասերի ու այլ բաղկացուցիչների կիրառումը հնարավորություն է տալիս ապահովել ավտոբուսների բարձր որակը: Դմիտրի Պիժիկովը նաև նշել է, որ իրենք պատրաստ են հյուրընկալել երևանյան պատվիրակությանը, որը տեղում կարող է ծանոթանալ ավտոբուսների արտադրական գործընթացին ու տեխնիկական հնարավորություններին:
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալը մեկ անգամ ևս ընդգծել է, որ քաղաքապետարանը պատրաստ է քննարկելու ոլորտի բարեփոխմանն ու կանոնակարգմանն ուղղված ցանկացած առաջարկ, որը կհամապատասխանի մշակված նախագծով սահմանված պահանջներին:
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,893
«Իմ քայլը»-ի 5 անդամներ ոստիկանություն են տարվել
Gohar Vardanyan
1 րոպե
2,748
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
258
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
448
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
219