Հասարակություն
«Իմ քայլը»-ի 5 անդամներ ոստիկանություն են տարվել
Gohar Vardanyan
1 րոպե
2,748 դիտում
Երևանի փողոցներում ասֆալտի վրա #SutNikol գրությումբ գրաֆիտիները սպիտակ ներկով ջնջած 5 քաղաքացի ներկայացվել է ոստիկանություն։ Այս մասին NEWS. am–ին հայտնել են ոստիկանությունից։
Քաղաքացիները ոստիկանություն են տարվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենքսգրքի 172.2 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար. այն է՝ հասարակական վայրերն օգտագործելու կանոնները խախտելը։ Վարչական արձանագրություն կազմելուց հետո նրանց բաց են թողել։
Լրատվականի տեղեկություններով՝ ոստիկանություն տարված քաղաքացիները «Իմ քայլը» դաշինքի անդամներ են։
Հիշեցնենք, որ ապրիլի 15–ի առավոտյան #SutNikol նախաձեռնության համակարգողներ Կոնստանտին Տեր-Նակալյանը, Նարեկ Սամսոնյանը, Արթուր Դանիելյանը, Վրեժ Սարգսյանը, Իշխան Խոսրովյանը, ինչպես նաեւ ուղիղ եթերն ապահովող օպերատորը բերվել են ոստիկանության Կենտրոնի բաժին, ապա կարճ ժամանակ անց ազատ արձակվել։
Նրանք առավոտից նրանք եւ մի շարք այլ երիտասարդներ ակցիա էին իրականացնում Երեւանի փողոցներում՝ #SutNikol գրաֆիտիներով պատելով քաղաքը։ Երեկ էլ ՝ ապրիլի 18–ին, մի խումբ քաղաքացիներ շրջել էին Երևանի փողոցներով և սպիտակ ներկով ծածկել #SutNikol գրությունները։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,893
Երեքուկես տարեկան երեխային մանկապարտեզից տուն են տարել արյունոտ հագուստով
Gohar Vardanyan
1 րոպե
2,363
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
258
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
448
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
219