Քաղաքականություն
Առաջարկում եմ վարկերը չմարած քաղաքացիներին ոչ թե դատել, այլ կախել, կամ գնդակահարել․Զոհրաբյան
Gohar Vardanyan
1 րոպե
2,387 դիտում
ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Երեկ, խորհրդարանական քննարկումների ժամանակ, «Իմ Քայլը» դաշինքի բավականին պատկառելի տարիք ունեցող պատգամավորը ԱԺ ամբիոնից առաջարկեց, որ այն քաղաքացիները, ովքեր չեն կարողանում մարել իրենց վարկերը, մի քանի անգամ վարկերը չմարելու դեպքում՝ գործերը քրեականացնել։ Սա ուղղակի մեջբերում է պատգամավորի խոսքից։ Այսինք, պատգամավորն առաջարկում է, որ եթե քաղաքացին, ով վարկ է վերցրել եւ մի քանի անգամ չի կարողանում մարել այդ վարկը՝ այդ քաղաքացու դատել։
Ասելու եւ ավելացնելու բան ուղղակի չունեմ։ Ընդամենը հիշեցնեմ, որ Հայաստանում այսօր 650 հազար ընտանիք, այսինքն՝ մոտավորապես 1.5 միլիոն մարդ վարկառու է։ Այդ մարդիկ ամեն ամիս վարկ են փակում եւ նրանց զգալի մասը չի կարողանում վարկերը մարել ոչ թե այն պատճառով, որ «ժուլիկ» եւ ի սկզբանե որոշել էր «քցել» պետության, ինչպես կասկածում է պատգամավորը, այլ որ պարզապես գումար չունի իր վարկերը մարելու համար։
Բայց քանի որ հեղափոխական թրենդը ուղղակի անզիջում է, առաջարկում եմ վարկերը չմարած քաղաքացիներին ոչ թե դատել, այլ կախել։ Կամ՝ ավելի լավ է գնդակահարել։ Գնդակահարությունը ավելի մարդասիրական մոտեցում է։
Մի կրակոց եւ՝ վերջ»,- գրել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կառավարման միջին օղակներում որոշակի դիմադրություն կա. Փաշինյանըՙ առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման մասին
Gohar Vardanyan
1 րոպե
302
Ալեն Սիմոնյանը ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովում պաշտոն է ստացել
Gohar Vardanyan
1 րոպե
329
Դեռ պետք է ճշտել՝ ԱԱԾ-ի կողմից օպերատիվ նկարահանում իրականացնելու թույլտվություն եղե՞լ է, թե՞ ոչ․ Զեյնալյան
Gohar Vardanyan
1 րոպե
261
Հայտնի է, թե ով է փոխարինում Դավիթ Սանասարյանին
Gohar Vardanyan
1 րոպե
5,022
Ավելին Քաղաքականություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Փաշինյան–արցախցի վեճ, հասարակական արձագանք և Մերձավոր Արևելքի լարվածություն՝ մեկ օրում
1 րոպե
72
Լուրերը մեկ տողով. Սառը եղանակ, տաք ճակատներ․ ներքաղաքական քայլեր և Մերձավոր Արևելքում էսկալացիա
1 րոպե
131
Լուրերը մեկ տողով. ՀՀ-ում եղանակի կտրուկ փոփոխությունից մինչև տարածաշրջանային պատերազմի վերաձևում
1 րոպե
199
Լուրերը մեկ տողով. Հրթիռներ, նավթ և դիվանագիտություն․ Մերձավոր Արևելքում վտանգավոր խաղը մտնում է նոր փուլ
1 րոպե
153