Պատահարներ
Դանակով հարվածել է հոր պարանոցին և դեմքին, աղյուսով երկու անգամ հարվածել գլխին
Gohar Vardanyan
1 րոպե
358 դիտում
ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ավարտվել է Բռնակոթում տեղի ունեցած սպանության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել տուժողի 22-ամյա որդուն: Այս մասին տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ 2019թ. հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, Սյունիքի մարզի Սիսիան համայնքի Բռնակոթ բնակավայրի տներից մեկում տեղի է ունեցել սպանություն:
Նախաքննությամբ պարզվել են սպանության դեպքի մի շարք հանգամանքներ, շարժառիթը։
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ դեպքի օրը՝ 2019 թվականի հունվարի 6-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է ծագել 1997 թվականին ծնված երիտասարդի և վերջինիս 51-ամյա հոր միջև, որի ժամանակ էլ երիտասարդը խոհանոցային դանակով վնասվածքներ է հասցրել հոր պարանոցին և դեմքին, այնուհետև վառարանին դրված աղյուսով երկու անգամ հարվածել գլխին, որից հետո մեկ այլ խոհանոցային դանակով մի քանի անգամ հարվածել նաև կրծքավանդակին:
Արդյունքում՝ տղամարդը մահացել էր՝ դեմքի, պարանոցի, կրծքավանդակի, ձախ վերին վերջույթի բութ, սուր, թափանցող և չթափանցող վնասվածքներից առաջացած տրավմատիկ և հեմոռագիկ շոկից:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ 1997 թվականին ծնված երիտասարդին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ BMW X5-ը մեքենաների տուգանային հրապարակում վերածվել է մոխրակույտի
Gohar Vardanyan
1 րոպե
2,841
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենան գլխիվայր շրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,188
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արտակարգ դեպք․ այրվող «ՎԱԶ-2121 Նիվա» Իսահակյան փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,063
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
974
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
339
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
455
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
853