Հասարակություն
Երեքուկես տարեկան երեխային մանկապարտեզից տուն են տարել արյունոտ հագուստով
Gohar Vardanyan
1 րոպե
2,363 դիտում
Երեւանի բնակիչ Ժենյա Մկրտչյանը ահազանգում է, որ օրեր առաջ գնացել է Երեւանի թիվ 120 մանկապարտեզ եւ իր երեքուկես տարեկան դստերը հայտնաբերել վնասված շրթունքով եւ արյունոտված հագուստներով։
«Մանկապարտեզից զանգահարեցին՝ ասացին եկեք, երեխայի շրթունքից արյուն է գալիս. գնացի՝ տեսա անկողինը, հագուստն ու գիշերանոցը արյունոտ են, հարցրի՝ ի՞նչ է եղել, ասացին՝ չգիտենք»,–NEWS.am–ին ասել է կինը։
Ժենյա Մկրչյանի խոսքով՝ իր երեխային հնարավոր է՝ վնասվածք է պատճառել խմբի երեխաներից մի տղա, որը, ըստ կնոջ, մանկապարտեզում արտոնյալի կարգավիճակ ունի։
«Խմբում մի բալիկ կա, ում մայրն այդ մանկապարտեզում է աշխատում եւ այդ փաստից նրա երեխան իրեն շատ առիթավորված է պահում, բոլոր բալիկներին հրմշտում է, հարվածում։ Ես մի քանի անգամ զգուշացրել եմ, որ այդ բալիկն է իմ երեխային պարբերաբար հարվածում, խնդրել եմ հարցին լուծում տալ։ Իմ աղջիկը պատմել է, որ իրեն հրել է այդ տղան, ինքն ընկել է, շրթունքը պատռվել է, մինչդեռ մանկապարտեզում ասում են՝ չգիտենք ինչ է եղել։ Իմ բալիկն ինձ պատմել է, որ դայակն ու դաստիարակը պարբերաբար խմբից դուրս են գալիս եւ իրենց մենակ թողնում։ Երեք տարեկան երեխան չի խաբում։ Ես իրեն խոսեցրել, նկարել եմ։ Նա պատմել է, թե իրեն հարվածող բալիկը մանկապարտեզում որքան առավելություններ ունի»,–լրատվականին պատմել է նա։
Լրատվամիջոցի հետ զրույցում ոստիկանությունից հաստատեցին ահազանգի վերաբերյալ տեղեկությունը՝ նշելով, որ ահազանգը ստուգելու համար մանկապարտեզ է մեկնել անչափահասների գործերով տեսուչը։
Երեւանի թիվ 120 մանկապարտեզի տնօրեն Դիանա Մուրադյանն էլ բացառել է, որ երեխան շրթունքի վնասվածք է ստացել մեկ այլ երեխայի հետ կոնֆլիկտի արդյունքում։
Նմանատիպ հոդվածներ
Որն էր Ազատություն պողոտայում տեղի ունեցած ավտովթարի պատճառը. Shamshyan com
Gohar Vardanyan
1 րոպե
674
Միջնորդություն է ներկայացվել կալանավորելու Միհրան Պողոսյանին
Gohar Vardanyan
1 րոպե
563
Օրինախախտ վարորդը հայտարարել է, թե վարչապետի սանիկն է և զանգել Փաշինյանին
Gohar Vardanyan
1 րոպե
6,893
«Իմ քայլը»-ի 5 անդամներ ոստիկանություն են տարվել
Gohar Vardanyan
1 րոպե
2,747
Ավելին Հասարակություն բաժնից
Լուրերը մեկ տողով. Ռազմական հարվածներ և դիվանագիտական ճգնաժամ․ լարվածությունը հասնում է գագաթնակետի
1 րոպե
220
Լուրերը մեկ տողով. Մարդկային ողբերգությունից մինչև ռազմական էսկալացիա. լարված աշխարհը նոր փուլում
1 րոպե
256
Խորթ մոր կողմից ծեծի ենթարկված և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող երեխան մահացել է
1 րոպե
447
Լուրերը մեկ տողով. Կեղծ սիրավեպերով միլիոնների հափշտակություն. պատերազմը խորանում է Մերձավոր Արևելքում
1 րոպե
218