Հասարակություն

Նոր մանրամասներ Նորագավիթի մաքսատան դեպքից. Ինչու էր Անանյանը լռում

Gohar Vardanyan 1 րոպե 2,049 դիտում
Նոր մանրամասներ Նորագավիթի մաքսատան դեպքից. Ինչու էր Անանյանը լռում
«Ժամանակ» թերթը գրում է. ««Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Արարատյան մաքսատուն այցից եւ դրոշի հայտնի պատմությունից հետո «Ժամանակ»-ին հետաքրքիր տեղեկություններ են հայտնի դարձել: Մասնավորապես՝ մաքսատան միջադեպից 15 օր առաջ ՊԵԿ-ը դրոշների պատվանդանների գնում է իրականացրել: Տենդեր է հայտարարվել հաղթող կազմակերպություն է ընտրվել, որն էլ պետք է առաջիկա օրերին իրականացներ գնումը եւ մատակարարեր դրոշների պատվանդանները, որոնցից մեկի վրա էլ գուցե ամրացվեր մաքսատան «լքված» դրոշը: Ուշագրավն այն է, որ գնման մասին տեղյակ է եղել նաեւ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը, սակայն միջադեպի ժամանակ որեւէ փորձ չի արել հարթելու ստեղծված իրավիճակը՝ գոնե ասելով, որ իրենք պատվանդաններ են գնել եւ պատրաստվում էին դրոշը կարգի բերել»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250