Պատահարներ
Տաթև համայնքի ղեկավարը հարբած վիճակում վրաերթի է ենթարկել հետիոտնին
Gohar Vardanyan
477 դիտում
Ապրիլի 13-ին Սյունիքի մարզում ավտովթար էր տեղի ունեցել։ Ժամը 19։15-ի սահմանում Լոր գյուղի հիմնական դպրոցին հարակից կենտրոնական փողոցն անցնելիս վրաերթի է ենթարկվել անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի կողմից 51-ամյա Արմեն Միկողոսյանը։ Այդ մասին հայտնում է shamshyan. com-ը։
Ըստ աղբյուրի՝ վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աղիտուի զինվորական հոսպիտալ։ Պարզվել է՝ Միկողոսյանին վրաերթի է ենթարկել Տաթև գյուղի բնակիչ՝ 61-ամյա Մուրադ Սիմոնյանը՝ УАЗ մակնիշի 409 AԼ 61 համարանիշի ավտոմեքենայով։
Սիմոնյանը հրավիրվել է ոստիկանության Սիսիանի բաժին։ Վերջինը ենթարկվել է նաև սթափության փորձաքննության. պարզվել է, որ նա ավտոմեքենան վարել է ոչ սթափ (խմածության ամենաբարձր աստիճան):
Ըստ աղբյուրի՝ Սիմոնյանը Տաթև խոշորացված համայնքի ղեկավարն է։
Նմանատիպ հոդվածներ
Երևանում ծնողների գերեզմանի մոտ հայտնաբերվել է «Սպայկա» ընկերության 36-ամյա անվտանգության պետի դին
Gohar Vardanyan
1 րոպե
6,981
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ BMW X5-ը մեքենաների տուգանային հրապարակում վերածվել է մոխրակույտի
Gohar Vardanyan
1 րոպե
2,841
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. մեքենան գլխիվայր շրջվել է
Gohar Vardanyan
1 րոպե
1,188
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արտակարգ դեպք․ այրվող «ՎԱԶ-2121 Նիվա» Իսահակյան փողոցում
Gohar Vardanyan
1 րոպե
1,063
Ավելին Պատահարներ բաժնից
Մահվան ելքով վրաերթ Վաղարշյան փողոցում
1 րոպե
974
Լուրերը մեկ տողով. Փաշինյանի հայտարարությունից հետո ՆԳՆ արձագանքը, Հորմուզի նեղուցում նոր կանոններ
1 րոպե
339
Սարգսյանը՝ 1 ամյա փոքրիկի դեպքի մասին
1 րոպե
455
Մայրը հարվածներ է հասցրել 3-ամյա երեխային, մահճակալից գցել հատակին և քարշ տվել․ ՔԿ-ն արձագանքել է
1 րոպե
853